ԿԳՆ. ՀՀ բոլոր դպրոցները պետք է դառնան ներառական՝ 10 տարվա ընթացքում26 օգոստոսի 2015 - 13:51 AMT PanARMENIAN.Net - Մինչև 2025-ը Հայաստանում բոլոր դպրոցները պետք է դառնան ներառական: Այս մասին օգոստոսի 26-ին հայտնել է կրթության և գիտության նախարարության գլխավոր մասնագետ Անահիտ Մուրադյանը: «Ներառականության գաղափարախոսությունն այն մասին է, որ յուրաքանչյուր երեխա, անկախ նրանից զարգացման խնդիրներ ունի թե ոչ, պետք է իրեն հարմարավետ և կարևորված զգա ուսումնական միջավայրում, և դպրոցը պետք է կարողանա յուրաքանչյուր երեխայի կարիքների մասին հոգ տանել», - շեշտել է Մուրադյանը։ Համաձայն օրենքի բնորոշման՝ ներառումը յուրաքանչյուր երեխայի, այդ թվում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխայի ներգրավվածությունն է ուսումնական պրոցեսին: «Մենք պետք է կանգ առնենք հենց այդ գաղափարախոսության վրա, ոչ թե հաշմանդամություն ունեցող երեխաների տեսանկյունից դիտարկենք օրենքի փոփոխությունը», - նկատել է մասնագետը, մեջբերում է Tert.am-ը: Քննարկմանը ներկա Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցի փոխտնօրեն Լարիսա Մովսեսյանն իր հեթին նշել է, որ անհրաժեշտ է նախևառաջ ստեղծել մինի ներառական հասարակություն հենց դպրոցում: Քննարկմանը skype-ով միացած Մարտունիի թիվ 2 հիմնական դպրոցի սոցիալական մանկավարժ Աստղիկ Գալստյանն էլ ասել է, թե իրենց շատ են խանգարում կարծրատիպերը. ծնողները, երբեմն, ամաչում են իրենց հաշմանդամություն ունեցող երեխաներին դուրս բերել փողոց: ՀՀ «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության մասին» օրենքը ընդունվել է 2005-ին: Ներառական համակարգի ներդրմամբ, Հայաստանը կատարում է նաև իր միջազգային պարտավորությունը. 2010-ին ՀՀ-ն վավերացրել է հաշմանդամների իրավունքներին վերաբերող միջազգային փաստաթուղթ, որով նաևպարտավորություն է ստանձնել համապատասխան խտրականությունները վերացնելու եւ միասնական ծառայություններ մատուցելու տեսակետից, այդ թվում`կրթության ոլորտում: 2013-ի տվյալներով՝ Հայաստանում գործում է մոտ 107 ներառական դպրոց: Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ-ն փաստագրում է ԼՂ-ի հուշարձանների նկատմամբ վանդալիզմի դեպքերը և ներկայացնում միջազգային հարթակներում Լեռնային Ղարաբաղի հուշարձանների հետ կապված մշտադիտարկման խմբեր են գործում Խոսնակ․ Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից՝ պաշտոնապես հերքվում է Նա նշել է, որ Փաշինյանին որոշ աղբյուրների կողմից վերագրվում են տարբեր հայտարարություններ Մախսուդյան․ Փաշինյանը երաշխիք է տվել` ոսկեպարցիների ուզածով է լինելու Մախսուդյանը Վերին Ոսկեպարի մասին հարց է ուղղել, Փաշինյանն ասել է, որ փորձելու են անկլավների հետ փոխանակել Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը Զուրաբիշվիլին դռնփակ հանդիպման է հրավիրել արևմտյան երկրների դեսպաններին |