Նոբելյան 5 մրցանակակիր կժամանի Երևան

Նոբելյան 5 մրցանակակիր կժամանի Երևան

PanARMENIAN.Net - Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը 2016-ի ապրիլի 11-16-ը «Նոբելյան օրեր Երևանում» շրջանակում մեկ հարկի տակ հյուրընկալելու է հինգ նոբելյան մրցանակակիրի: Միջոցառման նպատակն է գիտական նվաճումների նոբելյան ժառանգության մասին փաստերի հայտնաբերումն ու տարածումը:

Այն հնարավորություն է տալու փորձառու և երիտասարդ գիտնականներին, ինչպես նաև տարածաշրջանի ուսանողներին ճանաչել և գործակցել այն նշանավոր անձանց հետ, ովքեր արժանացել են գիտական նվաճումների համար բարձրագույն պարգևին: Միջոցառումը նաև տարբեր մասնագիտացում, կրոն և ավանդույթներ ունեցող գիտնականների միջև երկխոսության մեծ հնարավորություն է:

Այսպիսով Երևան են ժամանելու Ահարոն Չիհանովերը, ով Նոբելյան մրցանակ է ստացել 2004-ին քիմիայի ոլորտում Ավրաամ Հերշկոյի և Իրվին Ռոզի հետ «Ուբիքվիտին կախյալ պրոտեոսոմալ դեգրադացիոն համակարգը բացահայտելու համար», Ադա Յոնաթը, ով 2009-ին Նոբելյան մրցանակ է ստացել քիմիայի բնագավառում Վենկատրաման Ռամակրիշմանի և Թոմաս Ա. Սթեիթզի հետ «Ռիբոսոմների կառուցվածքը և ֆունկցիան ուսումնասիրելու համար», Դեն Շեխտմանը, ով մրցանակը ստացել է քիմիայի բնագավառում «Քվազիբյուրեղները հայտնաբերելու համար» 2011-ին, Ջոն Ռոբին Ուորենը, ով մրցանակը ստացել է ֆիզիոլոգիայի բնագավառում Բարրի Մարշալի հետ «Հելիկոբակտեր պիլորիի դերը ստամոքսի խոցային հիվանդության առաջացման մեջ բացահայտելու համար» 2005-ին և Էյ-իչի Նեգիշի , ով մրցանակը ստացել է քիմիայի բնագավառում Ակիրա Սուզուկիի և Ռիչարդ Հեքի հետ «Պալադիումով կատալիզվող խաչաձև օրգանական սինթեզի ռեակցիաները բացահայտելու համար» 2010-ին:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---