51 24.04.16 - Հայոց ցեղասպանության 101-րդ տարելից. Նահագահ Սերժ Սարգսյանը, կաթողիկոս Գարեգին Բ-ն, Շառլ Ազնավուրն ու Ջորջ Քլունին Ծիծեռնակաբերդում հարգել են զոհերի հիշատակը ՀՀ նախագահը, կաթողիկոսը, Ազնավուրը և Քլունին Ծիծեռնակաբերդում հարգել են Ցեղասպանության զոհերի հիշատակը 24 ապրիլի 2016 - 11:07 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ու առաջին տիկին Ռիտա Սարգսյանն ապրիլի 24-ի առավոտյան այցելել են «Ծիծեռնակաբերդ» հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին։ Սարգսյանին ուղեկցել են աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը, հանրահայտ դերասան Ջորջ Քլունին, Ավրորա մրցանակի մասնակիցները, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն: Նրանք ծաղիկներ են դրել հուշահամալիրում: Կաթողիկոսն աղոթք է ընթերցել Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին։ Aurora Prize միջազգային առաջին մրցանակաբաշխությանը, որը տեղի է ունենալու ապրիլի 24-ին, Քլունին կհայտարարի մրցանակի հաղթողի անունը:Երևանում նախօրեին տեղի ունեցած «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 2-րդ գլոբալ ֆորումի ժամանակ, հանրահայտ դերասան, «Ավրորա» մրցանակի ընտրող հանձնաժողովի համանախագահ Քլունին ասել է. «Երկար և դժվարին պայքար է եղել մինչև իրերը կոչել են իրենց անուններով, ամեն ինչ բարդ է, բայց ժամանակին: Չես կարող հերքել այն, ինչ կատարվել է: Չես կարող վերադարձնել մի ամբողջ ցեղի, մարդկանց մշակույթը, դա հենց ցեղասպանություն է»: Սերժ Սարգսյան. Հայտարարում եմ ի լուր աշխարհի՝ հայերի բնաջնջում կամ բռնագաղթեցում Արցախում չի լինելու ԼՂՀ նախագահ. Եթե ժամանակին Հայոց ցեղասպանությունը դատապարտվեր, միլիոնավոր նոր անմեղ զոհեր չէին լինի Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» |