2015-ին կոռուպցիոն դեպքերով ավելի քան 200 քրգործ է հարուցվել 3 մայիսի 2016 - 13:52 AMT PanARMENIAN.Net - ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված ՀՀ քննչական կոմիտեի կողմից քննության ենթակա կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերի առթիվ 2015-ի ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներում հարուցվել է 216 քրեական գործ, որոնցից 75-ը՝ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում: Հաշվետու ժամանակահատվածում հարուցված 216 քրեական գործերից՝ - 42-ը՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու (ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդված), - 41-ը՝ իշխանությունը չարաշահելու, իշխանազանցության կամ իշխանության անգործության (ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդված), - 26-ը՝ առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու (ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդված), - 26-ը՝ պաշտոնեական կեղծիքի (ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդված), - 21-ը՝ պաշտոնեական դիրքի օգտագործմամբ կատարված յուրացման կամ վատնման (ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի. 2-րդ մասի 1-ին կետ), - 12-ը՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով յուրացման կամ վատնման, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով կամ կազմակերպված խմբի կողմից (ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մաս), - 9-ը՝ կաշառք ստանալու (ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդված), - 7-ը՝ հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելու վերաբերյալ (ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդված) և այլն: 2015-ի ընթացքում մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ 91 քրեական գործ՝ 187 անձի վերաբերյալ, որոնցից 41-ը՝ 103 անձի վերաբերյալ, քննվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վարույթում: Հայաստանում կոռուպցիայի մակարդակը չի նվազում և չի բարձրանում 2012 թվականից ի վեր:Այդ մասին են վկայում Freedom House-ի Nations in Transit -2016 («Անցումային շրջանի պետություններ-2016») զեկույցի տվյալները: ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը գործադիրի մարտի 17-ի նիստում ներկայացրել է արտաբյուջետային նախահաշիվ ստեղծելու նախագիծը, որը վերաբերում է ԱՄՆ կառավարության կողմից հակակոռուպցիոն խորհրդին հատկացված $750.000-ի օգտագործմանը: Նրա խոսքերով՝ կոռուպցիայի դեմ պայքարը ՀՀ կառավարության համար առաջնահերթություն է: Նախորդ երկու ռազմավարության հիման վրա մշակվել է 2015-2018-ի ռազմավարությունը: Ըստ նրա՝ ԱՄՆ կառավարության կողմից հակակոռուպցիոն խորհրդին հատկացված $750.000-ն ուղղվելու է աշխատավարձերի վճարմանը, տեղափոխումների և թարգմանչական ծախսերի կատարմանը: ԱՄՆ դրամաշնորհից նախատեսվում է 2016-ին ծախսել $605.881-ը, իսկ 2017-ին` $143.229-ը: Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների արժանացել Fastex web3 էկոհամակարգը ճանաչվել է լավագույնը բլոկչեյնի նորարարական կիրառման համատեքստում Սենատոր Փիթերս․ Ադրբեջանն էթնիկ զտում է իրականացրել Նա գլխավորում է Հայաստանի պաշտպանության ակտի՝ S.3000 բանաձևի միաձայն ընդունման նախաձեռնությունը ՀՀ ԱԳՆ․ Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է՝ Բրյուսելի հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել Նա հավելել է, որ բրյուսելյան գործընթացն ամբողջովին թափանցիկ է եղել և շարունակելու է մնալ այդպիսին Լիտվայի վարչապետ․ Պատրաստ ենք աջակցել ՀՀ-ին ԵՄ-ի հետ հարաբերությունների սերտացմանը Կողմերը քննարկել են անվտանգային և տնտեսական իրավիճակն Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում |