Երևանում ու մի շարք մարզերում փոթորիկ է. ԱԻՆ-ը խորհուրդ է տալիս փողոց դուրս չգալ (Թարմացվող)

Երևանում ու մի շարք մարզերում փոթորիկ է. ԱԻՆ-ը խորհուրդ է տալիս փողոց դուրս չգալ (Թարմացվող)

PanARMENIAN.Net - Ժամը 15:00-15:20 Արմավիրի մարզում գրանցվել է ուժեղ քամի 23մ/վ արագությամբ, Աշտարակում՝ 13-20մ/վ, Երևանում՝ 8-20մ/վ:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդմամբ, քամին շարունակվել էր մոտ 2 ժամ:

Քաղաքացիներին խորհուրդ է տրվել մնալ շինությունների ներսում:

Ստացվող ահազանգերի վերաբերյալ կտեղեկացվի հաջորդիվ:

17:28«Զվարթնոց» օդանավակայանի թռիչքների և վայրէջքների ժամանակացույցը փոփոխվել է:

Ուշացմամբ է վայրէջք կատարել Սամարայի չվերթը (նախատեսված 15:40-ի փոխարեն 16:11-ին) և Մոսկվայի չվերթը (15:45-ի փոխարեն 16:01-ին): Ուշացել են Երեւանից «Ուրալյան ավիաուղիներ» ընկերությանչվերթը Սամարա եւ նույն ընկերության չվերթը Մոսկվա:

16:07 ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ուժեղ քամու հետ կապված ահազանգերի թիվն անցնում է 40-ից: Առկա են տանիքից պոկված թիթեղներ և կոտրված ու արմատախիլ ծառեր, որոնց արդյունքում ճանապարհներին առաջացել են արգելափակումներ: Քամու հետևանքով վնասվել են հոսանքի հաղորդալարեր և գազատար խողովակներ: Գրանցվել է նաև տան և ավտոտնակի հրդեհ:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---