Ճարտարապետները՝ Նժդեհի արձանի մասին. Տոտալիտար համակարգերի էսթետիկա, ռեալիզմ, խիստ սիմետրիկություն 27 մայիսի 2016 - 10:46 AMT PanARMENIAN.Net - Քաղաքում արձան շարելը չպիտի լինի ինքնանպատակ: PanARMENIAN.Net ի հետ զրույցում այս կարծիքն է հայտնել ճարտարապետ Արսեն Կարապետյանը: Մայիսի 25-ին հայ պետական և ռազմական գործիչ Գարեգին Նժդեհի արձանը տեղադրվել է Վերնիսաժին հարող զբոսայգում:Քանդակագործն է Գագիկ Ստեփանյանը, ճարտարապետը` Ասլան Մխիթարյանը: «Քաղաքաշինական տեսանկյունից բացարձակ անհասկանալի է պուրակի միջին մասում այսպիսի ուժեղ շեշտ ունենալը: Ընդհանրապես, Հայաստանում վերջին ժամանակների քաղաքաշինական ուղղաձիգ ձգտումները, խիստ սիմետրիկությունը ստալինյան ժամանակների կարոտախտի դրսևորումներն են, սակայն քանի որ, ժողովրդական լեզվով ասած, տակը բան չկա, բացի ցանկություններից, արդյունքն էլ համապատասխանում է կարողություններին», - ասաց Կարապետյանը: Նա հավելեց. «Մյուս կողմից, զավեշտալի է, տպավորություն կա, որ Նժդեհը դեմ է Վարդան Մամիկոնի մուտքին Հանրապետության հրապարակ: Իսկ բուն արձանը քննադատելու ցանկություն չկա, դարն ապրած, ծեծված հորինվածքով է, մի խոսքով, շատ ափսոս»:
SNKH Ճարտարապետական արվեստանոցի ճարտարապետ Աշոտ Սնխչյանն, իր հեթին, PanARMENIAN.Net ին ասաց, որ արձանի ճարտարապետական լուծումները տոտալիտար համակարգերի էսթետիկա ունեն: «Խիստ կենտրոնական առանցք, սիմետրիկ կոմպոզիցիա, աստիճաններ դեպի «հուշարձան»: Ճարտարապետությունը միշտ արտահայտում է հեղինակի և/կամ պատվիրատուի քաղաքական և քաղաքացիական պատկերացումները: Այս դեպքում, կարծում եմ, երկուսն էլ համընկել է: Ինչ վերաբերվում է հենց Նժդեհի պատկերումին, ապա կարծում եմ բոլորին զարմացրեց ակնհայտ նմանությունը Պետրոս առաջինին»: Ճարտարապետը նշեց, որ իրեն անհանգստացնում է նաև վերջին շրջանում Երևանում կանգնեցվող արձանների ռեալիստական պատկերման միտումը:
SNKH արվեստանոցի մյուս ճարտարապետ Արմինե Սնխչյանին դուր չի եկել հուշարձանի մասշտաբը: «Այն չի համապատասխանում զբոսայգու համաչափությանը: Կարծում եմ՝ ավելի ցածր պիտի լիներ: Նաև սխալ եմ համարում, որ հուշարձանը ճակատային լուծում ունի: Այսինքն այն միայն դիմացից է ընկալվում իր ամբողջական լուծմամբ», - նկատեց ճարտարապետը: Արձանի բացումը տեղի կունենա մայիսի 28-ին: Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների արժանացել Fastex web3 էկոհամակարգը ճանաչվել է լավագույնը բլոկչեյնի նորարարական կիրառման համատեքստում Սենատոր Փիթերս․ Ադրբեջանն էթնիկ զտում է իրականացրել Նա գլխավորում է Հայաստանի պաշտպանության ակտի՝ S.3000 բանաձևի միաձայն ընդունման նախաձեռնությունը ՀՀ ԱԳՆ․ Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է՝ Բրյուսելի հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել Նա հավելել է, որ բրյուսելյան գործընթացն ամբողջովին թափանցիկ է եղել և շարունակելու է մնալ այդպիսին Լիտվայի վարչապետ․ Պատրաստ ենք աջակցել ՀՀ-ին ԵՄ-ի հետ հարաբերությունների սերտացմանը Կողմերը քննարկել են անվտանգային և տնտեսական իրավիճակն Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում |