Ոստիկանության գնդապետ Վանոյանը հետմահու պարգևատրվել է սխրագործության համար մեդալով

Ոստիկանության գնդապետ Վանոյանը հետմահու պարգևատրվել է սխրագործության համար մեդալով

PanARMENIAN.Net - Հուլիսի 20-ին Աբովյան քաղաքում տեղի է ունեցել հուլիսի 17-ին զինված խմբի կողմից ՀՀ ոստիկանության պարեկապահակային գնդի տարածքի գրավման ժամանակ ծառայության վայրում, ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանի հուղարկավորման արարողությունը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային գնդի հրամանատարի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանը ծնվել է 1967 թվականին: Ավարտել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիան և ՌԴ ՆԳՆ կառավարման ակադեմիան: Ծառայությունը ոստիկանության մարմիններում սկսել է 1995 թվականին՝ անցնելով օպերլիազորից ՊՊԾ գնդի հրամանատարի տեխնիկայի գծով տեղակալի ծառայողական ուղին: Գերազանց ծառայության համար արժանացել է երկու տասնյակ խրախուսանքների: Ամուսնացած էր, ունի երեք երեխա: Թաղմանը ներկա էին Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, ՀՀ փոխոստիկանապետ Սամվել Հովհաննիսյանը, Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը:

Ոստիկանության պետի հրամանով Վանոյանը ծառայողական պարտականությունները կատարելիս խիզախության և անձնազոհություն ցուցաբերելու համար հետմահու պարգևատրվեց սխրագործության համար մեդալով։

Հուլիսի 17-ի լուսաբացին «Սասնա Ծռեր» խումբը գրոհել է Էրեբունի վարչական շրջանի տարածքում գտնվող ՊՊԾ գնդի շենքը, այն գրավել և պատանդ պահել ոստիկանների։ Գրոհի արդյունքում մեկ ոստիկան է սպանվել, մի քանի ոստիկաններ հրազենային վնասվածքներ են ստացել։ ՊՊԾ շենքը գրավածների մոտ են որպես պատանդ, ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը, Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, որոնք գնացել էին տարածք՝ բանակցելու, բայց նրանց, որպես անվտանգության երաշխիք «Սասնա Ծռերի» անդամները պահել են իրենց մոտ։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---