Անի Նավասարդյանը ձերբակալվել է. Զանգվածային անկարգությունների հետքերով քրգործ է հարուցված

Անի Նավասարդյանը ձերբակալվել է. Զանգվածային անկարգությունների հետքերով քրգործ է հարուցված

PanARMENIAN.Net - Խորենացի փողոցում ընթացող ցույցերի մասնակից Անի Նավասարդյանը ձերբակալվել է:

Ինչպես PanARMENIAN.Net ին հայտնել է նրա փաստաբան Ստեփան Ոսկանյանը, Քննչական կոմիտեում հարուցված է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածով (զանգվածային անկարգություններ):

Անի Նավասարդյանը հատկապես ակտիվորեն մասնակցել է հուլիսի 20-ի երեկոյան ցույցին:

Նրա ելույթից քիչ ժամանակ անց բախումներ սկսվեցին ոստիկանության և ցուցարարների միջև: Ավելի ուշ նա հայտարարել էր, որ նման զարգացումների հասցնելու նպատակ չուներ:

Կարդացեք նաև. 3 անձի մեղադրանք է առաջադրվել՝ անկարգություններին մասնակցության համար

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---