Սահմանամերձ Ոսկեվանի դպրոց տանող ճանապարհին պաշտպանիչ հենապատ կկառուցվի

Սահմանամերձ Ոսկեվանի դպրոց տանող ճանապարհին պաշտպանիչ հենապատ կկառուցվի

PanARMENIAN.Net - ՀՀ 2016թ. պետբյուջեում կատարելով վերաբաշխում, փոփոխություններ և լրացումներ՝ ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում, ՀՀ կառավարությունը 30 մլն դրամ է հատկացրել Տավուշի մարզի Ադրբեջանի հետ սահմանամերձ Ոսկեվանի դպրոցին մոտեցող ճանապարհի 150 մետր երկարությամբ, 2.4 մետր բարձրությամբ պաշտպանիչ հենապատի կառուցման նպատակով:

Մարզի համայնքների դպրոցների անվտանգությունն ապահովող հենապատերի շինարարությունը մեկնարկել է 2015-ին՝՝ ՀՀ նախագահի և ՀՀ վարչապետի համապատասխան հանձնարարությունների հիման վրա:

Մեկ այլ որոշմամբ սահմանամերձ համայնքների կարևոր օբյեկտների պաշտպանությունն ապահովելու նպատակով գումար է հատկացվել հատուկ տեխնիկա ձեռք բերելու համար:

Ձյունառատ ձմռան և դրան հետևած անձրևների հետևանքով երկրի մի շարք միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների որոշ հատվածներում տեղի են ունեցել փլուզումներ, ուստի անհրաժեշտություն է առաջացել 7 օբյեկտում իրականացնել հենապատերի վերականգնման, փլուզման և սողանքի հետևանքների վերացման և անցանելիության ապահովման աշխատանքներ: Կառավարության որոշմամբ այդ նպատակով ավտոճանապարհների հիմնանորոգման ծրագրի խնայված միջոցներից ներծրագրային վերաբաշխում է կատարվել մոտ 8 մլն դրամի չափով:

Գործադիրը նաև հավանություն է տվել «ՀՀ 2016-2025թթ. տարածքային զարգացման ռազմավարությանը», որի իրականացմամբ ակնկալվում է ապահովել տարածքների համաչափ զարգացում, մրցունակության բարձրացում, ծրագրերի համադրում՝ տարածքային զարգացման տեսանկյունից և Եվրամիությունից ակնկալվող բյուջետային օժանդակության հնարավորություն: Հարցի քննարկման ժամանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ ռազմավարության վրա բավական աշխատանք է կատարվել, և կառավարությունը ճիշտ ճանապարհ է ընտրել, որով պետք է շարունակի առաջ գնալ:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---