Երևանը` հեռահար աշխատողների համար ամենամատչելի քաղաքների 10-յակում

Երևանը` հեռահար աշխատողների համար ամենամատչելի քաղաքների 10-յակում

PanARMENIAN.Net - Հայաստանի մայրաքաղաքն ընդգրկվել է հեռահար հիմունքով աշխատող ճամփորդությունների սիրահարների ամենանախընտրելի քաղաքների տասնյակում, ըստ Fast Company գործարար հանդեսի:

«Արևմտյան Ասիայում գտնվող Հայաստանն աշխահի հնագույն բնակեցված տարածքներից մեկն է: Վերջին տնտեսական աճով պայմանավորված Երևանի փողոցներում բազմաթիվ են ռեստորաններն ու սրճարանները, որոնք շատ հարմար են հեռահար աշխատանք կատարելու համար:

Պարբերականը հայտնում է, որ այդ սրճարաններում ու ռեստորաններում կարելի է համտեսել էժան հայկական գինի և համեղ հայկական ուտեստներ` բացահայտելով Երևանի ամբողջ գեղեցկությունը:

Fast Company ցուցակը հիմնված է NomadList հարցման վրա, որը խորհուրդ է տալիս «թվային քոչվորների» բնակության համար մատչելի քաղաքներ ամբողջ աշխարհում, որտեղ ապրելու համար ամսական նվազագույն գումարը չի գերազանցում $1250:

Ըստ NomadList-ի, ապրուստի արժեքը, անվտանգությունը, աշխատանքի համար հարմարավետ վայրերը, զվարճանքները, կյանքի որակն ու վերաբերմունքը կնոջ հանդեպ Երևանում հեռահար աշխատանքով զբաղվելու առավելություններից են, մինչդեռ օդի մաքրությունը դեռևս բավարար չէ:

Երևանից բացի ցանկում ընդգրկվել են նաև Բանգկոկը (Թաիլանդ), Չիանգմայը (Թաիլանդ), Թայբեյը (Թայվան), Ուբուդը (Բալի, Ինդոնեզիա), Փհուկետը (Թաիլանդ), Ջոհոր Բարուն (Մալայզիա), Բելգրադը (Սերբիա), Կիտոն (Էկվադոր) և Հոշիմինը (Վիետնամ):

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---