Numbeo. ՀՀ-ն աշխարհում 20-րդ ամենաանվտանգ երկիրն է

Numbeo. ՀՀ-ն աշխարհում 20-րդ  ամենաանվտանգ երկիրն է

PanARMENIAN.Net - Հայաստանը ներառված է հանցավորության ցածր մակարդակ ունեցող երկրների ցանկում և, համապատասխանաբար, ունի անվտանգության բարձր մակարդակ: Այդպիսին են աշխարհում խոշորագույն տվյալների բազայի` Numbeo-ի, հետազոտության արդյունքները 2016-ի կեսի դրությամբ:

Numbeo-ի հետազոտության արդյունքները գնահատվում են 0-100 սանդղակով: Հանցավորության գործակիցը գնահատում է հանցավորության ընդհանուր մակարդակը որևէ քաղաքում կամ երկրում: Ըստ Numbeo-ի, եթե հանցավորության մակարդակը երկրում 20-ից ցածր է գնահատվում, ապա դա շատ ցածր մակարդակ է համարվում, եթե 20-40-ի միջակայքում` ցածր մակարդակ է, 40-60 սահմանում տատանվող ցուցանիշը համարվում է չափավոր, իսկ 60-80-ը` բարձր: Իսկ 80-ը գերազանցող ցուցանիշը համարվում է շատ բարձր: Անվտանգության գործակիցը հանցավորության գործակցի հակադիրն է և գնահատվում է հակառակ ուղղությամբ: Որքան բարձր է ցուցանիշը, այնքան ավելի անվտանգ է համարվում երկիրը կամ քաղաքը:

Հանցավորության և անվտանգության ցուցանիշները Հայաստանում համապատասխանաբար 29.02 և 70.98 են: Այս ցուցանիշներով Հայաստանը զբաղեցրել է 20-րդ տեղն աշխարհի 118 երկրի ցանկում:

2015-ին ՀՀ-ն նույն վարկանիշում 16-րդն էր, իսկ 2014-ին` 33-րդը:

Վրաստանը հանցավորության և անվտանգության 19,26 և 80.74 ցուցանիշներով երրորդ տեղում է, իսկ Ադրբեջանը 30.79 և 69.21 ցուցանիշներով 24-րդ:

Թուրքիայի և Իրանի ցուցանիշները շատ ավելի ցածր են` նրանք զբաղեցրել են համապատասխանաբար 44-րդ և 81-րդ տեղերը, իսկ Ռուսաստանը 69-րդն է: ԱՄՆ-ն ցանկում 73-րդն է:

Ըստ հետազոտության, Հարավային Կորեան ամենաանվտանգն է, այդ շարքում են նաև Սինգապուրը, Թայվանը և Ճապոնիան: Մինչդեռ Վենեսուելան, Պապուա Նոր Գվինեան, Հոնդուրասը, Հարավային Սուդանն ու Հարավային Աֆրիկան հանցավորության ամենաբարձր ցուցանիշներն ունեն աշխարհում:

Երևանն անվտանգության 69.42 ցուցանիշով 30-րդն է 140 քաղաքի շարքում: Կյանքի արժեքից ելնելով, Երևանը 15-րդն է, մինչդեռ գնողունակության մակարդակով զբաղեցնում է վերջից 5-րդ տեղը:

Numbeo-ն վիճակագրական տվյալներ է հավաքում տարեբր աղբյուրներից` կայքեր, սուպերմարկետների և տաքսի ծառայությունների, կառավարական հաստատությունների կայքեր, թերթերի հոդվածներ և տարբեր հետազոտություններ:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---