Եզդի զոհված զինվորների մասին կարճամետրաժ ֆիլմեր են նկարահանվել (վիդեո) 24 սեպտեմբերի 2016 - 13:03 AMT PanARMENIAN.Net - «Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպությունը նախաձեռնել է «Սահմանին կանգնած եզդի հերոսը» խորագրով ծրագիրը՝ նվիրված Հայաստանի սահմանները պաշտպանած և հանուն խաղաղության իրենց կյանքը զոհած հերոս եզդի զինծառայողներին։ Ծրագիրն իրականացվում է ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից հատկացված դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում։ Նախաձեռնության շրջանակներում առաջիկա օրերին լույս կտեսնի «Սահմանին կանգնած եզդի հերոսը» վերտառությամբ գրքույկը, որտեղ զետեղվել են հայոց բանակի չորս զինծառայողի՝ Սիդար Ալոյանի, Համլետ Հաջոյանի, Բորիս Օզմանյանի, Քյարամ Սլոյանի կյանքի և հերոսական գործունեության մասին պատմություններ: Գրքույկը երկլեզու է՝ եզդիերեն և հայերեն: Զինծառայողներից երեքը՝ Համլետ Հաջոյանը, Բորիս Օզմանյանը և Քյարամ Սլոյանը, զոհվել են 2016թ. ապրիլին։ Ծրագրի շրջանակում զինծառայողների մասին նկարահանվել են նաև փաստագրական կարճամետրաժ ֆիլմեր: Ծրագրի ղեկավար Համլետ Սմոյանը նշում է, որ մարզային դպրոցներում, բուհերում, Երևանի՝ եզդիների կիրակնօրյա դպրոցում կկազմակերպվեն քննարկումներ, որոնց ընթացքում մասնակիցները կդիտեն պատրաստված ֆիլմերը, կծանոթանան հերոսների կյանքին և կստանան գրքույկներ: Սմոյանը նկատում է, որ ծրագրով ցույց է տրվում, որ ՀՀ ազգային փոքրամասնությունները, մասնավորապես եզդիները, իրենց հայ եղբայրների հետ պաշտպանում են սահմանները և հանուն երկրի խաղաղության իրենց կյանքն են զոհում: Եզդի հերոսներից Սիդար Ալոյանի մասին պատմող տեսանյութը կարող եք դիտել հետևյալ հղմամբ Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» |