Ամենաքիչ բյուջեով «Էրեբունի-Երևանը». Միջոցառումների վրա 65 մլն դրամ է ծախսվելու

Ամենաքիչ բյուջեով «Էրեբունի-Երևանը». Միջոցառումների վրա  65 մլն դրամ է ծախսվելու

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետարանը որոշել է 2015-ի համեմատ կրկնակի նվազեցնել Էրեբունի- Երեւան տոնակատարության համար նախատեսվող բյուջեն:

«2016թ էրեբունի-Երեւան տոնակատարության մասով ավագանու կողմից հաստատված բյուջեով 130 մլն դրամ էր հաստատված, սակայն ծախսվելու է 65 մլն միջոցառումների համար: Նախորդ տարիներին եղել է 90, 120 եւ 130 մլն դրամ: Համենայն դեպս՝ վերջին տարիներին ամենաքիչ բյուջեով իրականացվող Էրեբունի-Երեւանն այս տարի է»,- ասուլիսում հայտարարել է Երեւանի փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանը, գրում է Ա1+-ը:

Տոնակատարությունն էլ կունենա սոցիալական ուղղվածություն՝ միջոցները կուղղվեն հաշմանդամություն ունեցող, վիրավոր եւ զոհված ազատամարտիկների ընտանիքներին:

Սեպտեմբերի 23-ին մայրաքաղաքի օրվան նվիրված միջոցառումների հետ կապված հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի մոտ անցկացված աշխատանքային խորհրդակցության ժամանակ:Միջոցառումների անցկացման հետ կապված՝ քաղաքապետն աշխատանքային խմբի ուշադրությունը հրավիրել է մասնավորապես այն հանգամանքի վրա, որ դրանք 2016-ին պետք է կազմակերպվեն ավելի համեստ ձևաչափով:

Երևանի օրվան նվիրված միջոցառումներն այս տարի կանցկացվեն ավելի համեստ ձևաչափով, միայն մեկ օր՝ հոկտեմբերի 8-ին, նաև ծրագրում ճեն ներառվել ավանդական դարձած Հանրապետության հրապարակի տոնական համերգն ու քաղաքապետարանի գլխավոր մասնաշենքի առջև անցկացվող տոնական շքերթը:

Փոխարենը լիարժեք կիրականացվի տոնակատարության սոցիալական բաղադրիչը, որի շրջանակում 2798 ընտանիքի, վերջին տարիներին ձևավորված ավանդույթի համաձայն, կտրամադրվեն անակնկալ նվերներ:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---