Ջերմաստիճանը հոկտեմբերի 27-29-ն աստիճանաբար կբարձրանա

Ջերմաստիճանը հոկտեմբերի 27-29-ն աստիճանաբար կբարձրանա

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 26-ին, բացառությամբ Երևանի, Արարատյան դաշտի, Արագածոտնի և Վայոց ձորի նախալեռների` սպասվում է ձյուն, առանձին հատվածներում` բուք, ճանապարհներին` մերկասառույց և ցածր հորիզոնական տեսանելիություն: Արտակարգ իրավիճակների նախարարությունը հորդորում է նշված ժամանակահատվածում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

Հանրապետության տարածքում հոկտեմբերի 26-ին, 27-ի գիշերը, 28-ի ցերեկը, 29-ի գիշերը, 30-ի ցերեկը սպասվում են տեղումներ: Հոկտեմբերի 27-ի ցերեկը, 28-ի գիշերը, 29-ի ցերեկը և 30-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Օդի ջերմաստիճանը 26-ին կնվազի 4-5, հոկտեմբերի 27-29-ն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով:

Քամին՝ արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:

Երևանում հոկտեմբերի 26-ին, 27-ի գիշերը, 28-ի ցերեկը, 29-ի գիշերը, 30-ի ցերեկը սպասվում է անձրև, 27-ի ցերեկը, 28-ի գիշերը, 29-ի ցերեկը և 30-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 26-ի գիշերը և առավոտյան առավել բարձրադիր հատվածներում սպասվում է թաց ձյուն:

Կարդացեք նաև՝ ՀՀ-ում ճանապարհները հիմնականում անցանելի են. Լարսը բաց է

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---