Զինծառայողի հետ չբնակվող ծնողներին կսկսեն նրա ընտանիքի անդամ համարել27 հոկտեմբերի 2016 - 16:08 AMT PanARMENIAN.Net - Զինծառայողի ընտանիքի անդամ կհամարվեն նաև այլ վայրում բնակվող նրանց ծնողները. կառավարությունը հոկտեմբերի 27-ի նիստում հավանություն է տվել «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որի նպատակն է լուծել զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական պաշտպանությանն առնչվող խնդիրները: Համաձայն «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքի 30.2-րդ հոդվածի՝ զինծառայողի ընտանիքի անդամի մահվան դեպքում նախատեսված է միանվագ դրամական օգնություն: Ընդ որում, ծնողները համարվում են ընտանիքի անդամ, եթե զինծառայողի հետ բնակվում են համատեղ: Ըստ այդմ, իրենց մշտական բնակության վայրից հեռու տեղակայված զորամասերում ծառայող զինծառայողները, որոնք հաշվառված են վարձակալած կամ պաշտպանության նախարարության տրամադրած ծառայողական բնակարաններում, չեն կարողանում օգտվել վերը նշված իրավունքից: Նախագծով առաջարկվել է համապատասխան լրացում կատարել օրենքում՝ սահմանելով, որ ընտանիքի անդամ են համարվում նաև ծառայողական բնակելի տարածությունում բնակվող կամ բնակելի տարածությունների վարձակալության համար դրամական փոխհատուցում ստացող զինծառայողի՝ այլ վայրում բնակվող ծնողները: Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների արժանացել Fastex web3 էկոհամակարգը ճանաչվել է լավագույնը բլոկչեյնի նորարարական կիրառման համատեքստում Սենատոր Փիթերս․ Ադրբեջանն էթնիկ զտում է իրականացրել Նա գլխավորում է Հայաստանի պաշտպանության ակտի՝ S.3000 բանաձևի միաձայն ընդունման նախաձեռնությունը ՀՀ ԱԳՆ․ Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է՝ Բրյուսելի հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել Նա հավելել է, որ բրյուսելյան գործընթացն ամբողջովին թափանցիկ է եղել և շարունակելու է մնալ այդպիսին Լիտվայի վարչապետ․ Պատրաստ ենք աջակցել ՀՀ-ին ԵՄ-ի հետ հարաբերությունների սերտացմանը Կողմերը քննարկել են անվտանգային և տնտեսական իրավիճակն Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում |