Ձմռան առաջին weekend-ը. Համերգներ, փարթիներ, Էլ Կլասիկո և ֆիլմեր

Ձմռան առաջին weekend-ը. Համերգներ, փարթիներ, Էլ Կլասիկո և ֆիլմեր

PanARMENIAN.Net - Ձմեռը, ինչպես միշտ, եկավ «անսպասելի»: Եղանակն այդքան էլ լավը չէ, սակայն օդում արդեն իսկ զգացվում է տոնական տրամադրությունը. Հանրապետության հրապարակի մեծ եղևնին հավաքում են, քաղաքի փողոցները զարդարում են, խանութներում ամանորյան նվերներ գնողների հերթեր են գոյանում:

PanARMENIAN.Net -ն առաջարկում է հնարավորինս հետաքրքիր անցկացնել ձմռան առաջին weekend-ը: Այդ նպատակով ձեզ ենք ներկայացնում մի քանի տարբերակ հանգստյան օրերն առավել ուրախ ու տպավորիչ դարձնելու համար:

Համերգներ

Դեկտեմբերի 4-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կկայանա ԽՍՄՀ ժողովրդական արտիստ Իոսիֆ Կոբզոնի համերգը: ՌԴ ժողովրդական արտիստ դաշնակահար Ալեքսեյ Եվսյուկովի նվագակցությամբ երգիչը կկատարի հայ մեծ կոմպոզիտորներ Առնո Բաբաջանյանի, Միքայել Թարիվերդիևի, Ալեքսեյ Հեքիմյանի, Անդրեյ Բաբաևի և այլոց հայտնի ու սիրված երգերը: Կազմակերպիչները նշում են, որ համերգի հասույթը կփոխանցվի «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամին:

«Կամի» երաժշտական ակումբում դեկտեմբերի 3-ին Big Blues Night միջոցառման շրջանակներում ելույթ կունենան JC Smith-ն ու Արտակ Ներսիսյանը: Երեկոյի սկիզբը՝ ժամը 21:30-ին:

Դեկտեմբերի 4-ին «Կամի» երաժշտական ակումբում հանդես կգան Սրբուհի Սարգսյանն ու Allusion Band-ը: Երեկոյի սկիզբը՝ ժամը 21:30-ին, տոմսի արժեքը՝ 3000 դրամ:

Դեկտեմբերի 3-ին «Էնոտեկա» գինու բարում ելույթ կունենա Miqayel Voskanyan & friends բենդը: Երեկոյի ընթացքում կհնչեն ջազ ֆոլկ կատարումներ, առաջին ալբոմից սիրված գործեր, խմբի կողմից մշակած հայկական ֆոլկ երգեր: Երեկոն կսկսվի ժամը 20:30-ին, տոմսերի արժեքը՝ 2000 դրամ:

Դեկտեմբերի 4-ին Club 12-ում ելույթ կունենան Ամիրյան Միշն ու Funkabout բենդը: Երաժշտությունը կապահովի Արման Փահլևանյանը: Երեկոյի սկիզբը՝ ժամը 21:30:

Փարթիներ

Jose Lounge Bar-ում դեկտեմբերի 3-ին տեղի կունենա Glow Dance Night նեոնային երեկոն, որի ընթացքում հանդես կգա M.H.P Dance Studio պարային համույթը: Երեկոյի երաժշտությունը կապահովի դիջեյ Play-ը, կենդանի կատարումներով հանդես կգան George-ը և Rippi-ն: Փարթիի սկիզբը՝ ժամը 20:00-ին, տղաների համար մուտքի արժեքը 2000 դրամ է, աղջիկների մուտքը՝ անվճար:

Դեկտեմբերի 3-ին Downtown ակումբում տեղի կունենա Open Space փարթին: Միջոցառման ընթացքում երաժշտությունը կապահովեն չորս դիջեյներ: Փարթին կսկսվի ժամը 21:00-ից, մուտքն ազատ է:

Դեկտեմբերի 4-ին Paparazzi Cafe-ում տեղի կունենա Trian People vol.3 փարթին, որի ընթացքում կնվագեն վեց դիջեյներ: Փարթին կսկսվի ժամը 15:00-ին և կշարունակվի մինչև կեսգիշեր: Մինչև 17:00 մուտքն ազատ է:

Էլ Կլասիկոն երևանյան փաբերում

Էլ Կլասիկոն կամ Իսպանիայի Դերբին սովորաբար հեռուստաէկրանների մոտ է հավաքում բոլոր ֆուտբոլասերներին: Դեկտեմբերի 3-ին, ժամը 19:15-ին Իսպանիայի առաջնություն 14-րդ տուրի շրջանակներում կսկսվի «Բարսելոնա» – «Ռեալ» խաղը: «Բարսելոնան» ու «Ռեալը» պաշտոնական խաղերում հանդիպել են 235 անգամ (ևս 31 անգամ ընկերական խաղերում, որոնցում «կապտանռնագույններն» ահռելի առավելություն ունեն): Այդ 235 հանդիպումներում 94 անգամ հաղթել է «Ռեալը», 48 մրցավեճ ավարտվել է ոչ-ոքի արդյունքով, 93 անգամ էլ առավելության է հասել «Բարսելոնան»:

Այդպիսի նշանակալի խաղերն էլ ավելի հաճելի է նայել ընկերների շրջապատում և մեծ էկրանին: Առաջարկում ենք այցելել Bridge, 007, Falcon կամ Station փաբերը, որտեղ կարող եք վայելել «Բարսելոնա» – «Ռեալ» խաղը:

Կինոսերների համար

Աշունը լավ եղանակ է կինո դիտելու համար: Ուստի առաջարկում ենք այցելել «Սինեմա Սթար» և «ԿինոՊարկ» կինոթատրոններ, որտեղ ցուցադրվում են հետևյալ ֆիլմերն ու մուլտֆիլմերը. «Երկրաշարժ» (Earthquake), «Դաշնակիցները» (Allied), «Վատ Սանտան 2» (Bad Santa 2), «Մոանա» (Moana), «Ոդիսաական» (L'odyssée), «Գերբնական գազաններ, և որտեղ են բնակվում նրանք» (Fantastic beasts and where to find them), «Ուրիշ աշխարհ: Արյան կռիվ» (Underworld: Blood Wars), «28 պանֆիլովականները» (28 панфиловцев), «18+ Դե Տժժա» (18+ Party Up!), «Կյանք ու կռիվ» (The Line):

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---