Նախարարություն. Սբ Կաթողիկեի նոր ապակե դռան բռնակը նախագծից շեղումով է կատարվել

Նախարարություն. Սբ Կաթողիկեի նոր ապակե դռան բռնակը նախագծից շեղումով է կատարվել

PanARMENIAN.Net - Հանրության շրջանում քննարկման և առավելապես քննադատության առարկա դարձած Երևանի Սուրբ Աստվածածին (Կաթողիկե) եկեղեցու նոր՝ ապակե դռան փոխարինում չի նախատեսվում: Այս մասին PanARMENIAN.Net ին տեղեկացրեց ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետ Արմեն Աբրոյանը:

«Հուշարձանների բնագավառի մասնագետների քննարկման արդյունքում ընտրվել է ներկայացված լուծումներից լավագույնը: Դռան բռնակը և նախշազարդ դաջվածքն իրականացվել է ՀՀ մշակույթի նախարարության հետ համաձայնեցված նախագծից շեղումով: Խնդիրը քննարկման փուլում է և առաջիկայում կտրվեն համապատասխան լուծումներ: Նոր դռան տարբերակ չի նախատեսվում», - ասաց Աբրոյանը:

Կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցին գտնվում է Երևանի Աբովյան և Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկի անկյունում: Կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցին, ըստ արևմտյան պատի մարմարյա սալին փորագրած խաչքարի, կառուցվել է մեծ երկրաշարժից հետո՝ 1693-1695թթ.:Դարաշրջանի ճարտարապետական ոճն առանձնապես արտահայտված է բազմանիստ գմբեթի, զույգ որմնասյուներով ընդգծված թմբուկի և հովհարաձև վեղարի ձևերում:

Կարդացեք նաև՝ Ճարտարապետ. Սբ Կաթողիկեի ապակե դռան նախագիծը հաստատվել էր մշակույթի նախարարությունում

Լուսանկարը՝ Անի Սարդարյանի ֆեյսբուքյան էջից
 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---