Օսկանյանի որդին ձեռբակալվել է. Քրգործ է հարուցվել

Օսկանյանի որդին ձեռբակալվել է. Քրգործ է հարուցվել

PanARMENIAN.Net - 2017թ. փետրվարի 17-ին ոստիկանությունից ստացվել են քաղաղացու հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերն առ այն, որ 2017թ. փետրվարի 16-ին իր ընկեր Հրանտ Սիրադարյանը, և նրա հորաքրոջ որդին` Արա Օսկանյանը, իրենից պահանջել են վերադարձնել պարտքի գումարը, որի ընթացքում իր կամքին հակառակ իրեն պահել են ավտոմեքենայի մեջ և թույլ չեն տվել դրանից դուրս գալ` առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներ հնչեցնելով:

Նկատի ունենալով, որ նյութերը պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքի 133-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հանցագործության հատկանիշներ` փետրվարի 17-ին ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ:

Հաշվի առնելով քրեական գործի նկատմամբ հասարակական հետաքրքրությունը` ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ քննությամբ ձեռք բերված նախնական տվյալներով փետրվարի 16-ին` ժամը 17:00-ի սահմաններում Երևան քաղաքի Լենինգրադյան փողոցի «Ռոբերտո» խանութ-սրահի հարակից հատվածից Ն.Բերբերյանին նստեցրել են ավտոմեքենայի մեջ, գնացել Աբովյան քաղաք և նրա կամքին հակառակ և իր առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներ հնչեցնելով՝ ապօրինաբար զրկել ազատ տեղաշարժվելու իրավունքից և պահանջել վերադարձնել 1.500.000 ՀՀ դրամ պարտքը:

Փետրվարի 17-ին Ա.Օսկանյանը և Հ.Սիրադարյանը ձերբակալվել են՝ ՀՀ քրեական օրենսգրքի ՀՀ քրեական օրենսգրքի 133-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հանցավոր արաք կատարելու կասկածանքով: Վերջիններս հրաժարվել են ցուցմունք տալ:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ` դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու, տուժողի մատնանշած հանգամանքներն ստուգելու ուղղությամբ:

Քննության արդյունքների մասին տեղեկույթ կտրամադրվեն պարբերաբար:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---