Gallup. Հարցվածների ավելի քան 60%-ը ծանոթ է նախընտրական ծրագրերի24 մարտի 2017 - 14:00 AMT PanARMENIAN.Net - ՀՀ հարցված քաղաքացիների ավելի քան 60%-ը ծանոթ է կուսակցությունների կամ կուսակցությունների դաշինքների նախընտրական ծրագրերին: Այս մասին հայտնել է Gallup International Association-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը՝ ներկայացնելով վերջին հարցման արդյունքները։ Հարցին՝ ծանոթացել եք արդյոք քաղաքական կուսակցությունների կամ կուսակցությունների դաշինքների նախընտրական ծրագրերի հետ, հարցվածների 63.8%-ը դրական է պատասխանել, 36.2%-ը՝ բացասական: Հարցումը կատարվել է քարոզարշավի 15 օրվա ընթացքում՝ ՀՀ-ում 1145 քաղաքացու շրջանում։ «Որ կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի նախընտրական ծրագրին եք ծանոթացել» հարցին քաղաքացիների պատասխանները հետևյալ պատկեր ունեն. «Ծառուկյան» դաշինք՝ 76.4%, Հայաստանի Հանրապետական կուսակցություն՝ 65.1%, ԵԼՔ կուսակցությունների դաշինք՝ 23.1%, Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինք՝ 16.6%, Հայկական վերածնունդ կուսակցություն՝ 16.1%, Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցություն՝ 13.5%, Հայաստանի կոմունիստական կուսակցություն՝ 10.8%, Ազատ դեմոկրատներ կուսակցություն՝ 8.7%, Կոնգրես և ՀԺԿ կուսակցությունների դաշինք՝ 8.2%, քաղաքացիների 1.4%-ը դժվարացել է պատասխանել այս հարցին: Հարցված քաղաքացիների 81.9%-ը հեռուստացույցի միջոցով է ծանոթացել կուսակցության կամ կուսացությունների դաշինքի նախընտրական ծրագրին: 30.6%-ը՝ բուկլետների միջոցով, 20%-ը՝ ֆեյսբուք սոցիալական ցանցի միջոցով, 16.9%-ը՝ բակերում, համայնքում հանդիպումների միջոցով, 7%-ը՝ մամուլից, 5.3%-ը՝ պաստառներից, 4.3%-ը՝ արտաքին գովազդից, 3.6%-ը՝ ռադիոյից, 1%-ը՝ կուսակցության վեբ կայքից, 4.8%-ը՝ այլ միջոցներից: Կարդացեք նաև՝ Հարցում. 82.8%-ը կցանկանար, որ Կարապետյանը վարչապետ լինի նաև ԱԺ ընտրությունից հետո Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Չիլիում ապրիլի 24-ը հայտարարվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր Պատգամավորների պալատը հավանություն է տվել Թավրիզում ՀՀ հյուպատոսություն կբացվի Նշվում է, որ ՀՀ–ն քայլեր է ձեռնարկելու Իրանի հետ առանձնահատուկ հարաբերությունների հետագա զարգացումն ապահովելու ուղղությամբ Կիրակոսյանը՝ Հաագայում․ ՄԱԿ ԱԽ-ն ու Եվրոպական դատարանը երբևէ չեն վճռել, որ ՀՀ-ն օկուպացրել է ԼՂ-ն Նա ներկայացրել է առարկություններն Ադրբեջանի ներկայացրած պահանջների նկատմամբ Ապրիլի 28–ին մայրաքաղաքում փակ փողոցներ կլինեն․ «Երևանի մարաթոնն» է Նախատեսվում է, որ միջոցառմանը կմասնակցի մոտ 2000 վազորդ |