spotlight.am. Քաղաքացիական ֆոտոլրագրության հարթակը բարձրաձայնում է մարզերի խնդիրները25 մարտի 2017 - 15:08 AMT PanARMENIAN.Net - Մարտի 25-ին` Սարգիս Մուրադյան ցուցասրահում բացվեց «spotlight.am | քաղաքացիական ֆոտոլրագրության անկախ հարթակ» եռօրյա ֆոտոցուցահանդեսը, որտեղ ցուցադրված են հարթակում գործարկումից ի վեր հրապարակված լավագույն 10 ֆոտոպատմությունը: Ֆոտոռեպորտաժները հարթակի օգտատերերը պատրաստել են Տավուշի, Շիրակի ու Գեղարքունիքի մարզերում: Ֆոտոցուցահանդեսը կգործի մինչև մարտի 27-ը՝ ներառյալ: spotlight.am-ը քաղաքացիական ֆոտոլրագրության հարթակ է, որը լուծում է մարզային իրադարձությունների լուսաբանման խնդիրը: Քանի որ Հայաստանում մեդիա դաշտը հիմնականում կենտրոնացած է մայրաքաղաքի վրա ու լուսաբանում է տեղի իրադարձությունները, լրագրողները հաճախակի չեն հասնում մարզեր, կամ ուշ են հասնում: Հաճախակի ԶԼՄ-ներն իրենք չեն կարողանում լրագրողներին մարզ ուղարկել, քանի որ մարդկային ռեսուրսի բացակայության մեծ խնդիր ունեն:
PAN-ը լուծել է մարզային իրադարձությունների լուսաբանման խնդիրը՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ ստեղծելով spotlight.am-ը, որը բացի խնդիրը լուծելուց նաև կապում է ԶԼՄ-ներին մարզային իրադարձությունները լուսաբանողների հետ: Նախագիծը մեկնարկել էր Տավուշի ու Շիրակի մարզերից, լուսաբանողները հենց տեղացիներն են:
Գործակցելով հարթակի հետ, օգտատերերը քաղաքացիական ֆոտոլրագրությամբ են զբաղվում՝ բարձրաձայնելով խնդիրներն ու նպաստելով իրենց բնակավայրի մասին տեղեկատվության աճին: Հարթակի յուրաքանչյուր օգտատեր ֆոտոլրագրող է, որը լուսաբանում է իր մարզում/ քաղաքում/ գյուղում կատարվող իրադարձությունն ու լուսանկարներ հրապարակում՝ մանրամասն նկարագրելով, թե ինչ ու ինչպես է եղել, ԶԼՄ-ներն էլ, իրենց հերթին, հետևում են հարթակին, տեղեկանում այդ ամենի մասին ու օգտվում հրապարակումներից: Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | Ռուբեն Վարդանյանը 14 օր է` հացադուլ է անում. Պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ ազատում Նրա ընտանիքը հայտարարել է, որ COP 29-ը չպետք է տեղի ունենա Ադրբեջանում, եթե իրենց պահանջները չկատարվեն Լավրովը «լկտի» և «անպատկառ» է անվանել ԱՄՆ և ԵՄ գործողությունները, որոնք ուզում են «ՀՀ–ին պոկել Ռուսաստանից» Նա նաև ասել է, որ ՌԴ–ն ու ՀՀ–ն նախկինի պես դաշնակիցներ են Պետդեպն ապատեղեկատվություն է անվանել Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու մասին պնդումները Նշել է, որ անվտանգային հարցեր օրակարգում չեն եղել PROFAL ընկերությունն անակնկալ է մատուցել իր 30,000-րդ հաճախորդին Էդգար Ավետիսյանը նշել է՝ ընկերության հաջողությունների հիմքում նաև հաճախորդներն են |