Գարնանային weekend. Ջահերով երթ, Երկրի օր, համերգներ, մարզումներ և ֆիլմեր

Գարնանային weekend. Ջահերով երթ, Երկրի օր, համերգներ, մարզումներ և ֆիլմեր

PanARMENIAN.Net - Հայաստանում գարունն է տիրում իր ողջ գեղեցկությամբ. ծառերը ծաղկել են, կանաչել, օդը բուրավետ է, իսկ տրամադրությունը՝ բարձր: Այս հանգստյան օրերին մայրաքաղաքում կարելի է հետաքրքիր ժամանակ անցկացնել ըստ նախասիրությունների՝ գնալ համերգների, այցելել կինոթատրոններ, մասնակցել մասսայական մարզումների և իհարկե չմոռանալ Ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված մի շարք միջոցառումների մասին:

PanARMENIAN.Net –ն առանձնացրել է մի քանի հետաքրքիր տարբերակ գարնանային այս weekend-ն ավելի հիշարժան դարձնելու համար: Իսկ դուք ո՞ր մեկը կընտրեք:

Մեծ Եղեռնի 102-րդ տարելից

Ապրիլի 22-ին Ժողովրդական ստեղծագործության կենտրոնում տեղի է ունենալու Մեծ եղեռնի 102-րդ տարելիցին նվիրված «Հուշաքարտեզ» միջոցառումը, որին մասնակցելու են 1915 թվականի ցեղասպանությունը վերապրածների ժառանգներ Հայաստանից և սփյուռքից: Միջոցառումը կսկսվի ժամը 15:00-ին: Մուտքն ազատ է։

Ապրիլի 22-ին՝ 19:00-ին, Հաղթանակի զբոսայգու Արենի լճի տարածքում տեղի կունենա Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակին նվիրված մոմավառության:

Ապրիլի 23-ին Ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում կկայանա արդեն ավանդական դարձած Ջահերով երթը դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ Ծիծեռնակաբերդ: Երթը կմերկնարկի Ազատության հրապարակից ժամը 20:00-ին:

Երաժշտական քաղաք

Ապրիլի 22-ին Jose Lounge Bar-ում համերգով հանդես կգա Կուբայից ժամանած երգչուհի Իվոն Ֆերնանդեսը: Կհնչեն լատինաամերիկյան, իսպանական և այլ հայտնի հիթային կատարումներ: Համերգի սկիզբը՝ ժամը 20:00, մուտքն ազատ է:

Kami երաժշտական ակումբում ապրիլի 22-ին ելույթ կունենան Kami Friends Project-ի անդամները: Համերգի սկիզբը՝ ժամը 21:30-ին, տոմսերի արժեքը՝ 3000 դրամ:

Ապրիլի 23-ին Kami երաժշտական ակումբում ելույթ կունենա Վիգեն Հովսեփյանը բենդով, կհնչի հայկական և իսպանական երաժշտություն: Համերգի սկիզբը՝ ժամը 21:30-ին, տոմսերի արժեքը՝ 5000 դրամ:

«Մեցցո» երաժշտական ակումբում ապրիլի 23-ին ելույթ կունենա Absolute Band-ը: Երեկոյի սկիզբը՝ ժամը 21:30-ին, մուտքը՝ 2000 դրամ:

Առողջ մարմնում՝ առողջ հոգի

Առաջնորդվելով «կյանքը` սպորտի ռիթմով» սկզբունքով՝ ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը ապրիլի 22-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի հարակից տարածքում կազմակերպում է առավոտյան բացօթյա մարզումներ: Մարզումները կանցկացնեն Հայաստանի ֆիթնեսի լավագույն մարզիչներից մի քանիսը:

Մասսայական մարզումների միջոցով նախարարությունը նպատակ է հետապնդում խթանել առողջ ապրելակերպը՝ այն դարձնելով կենսակերպի անբաժան մաս: Մարզումները կսկսվեն առավոտյան ժամը 11:00-ից և կշարունակվեն մինչև 13:00: Մարզումները ներառելու են 6 մարզատեսակ. warm-up, breakletics, cross-fit, tabata, stretching, trx: Մասնակցությունն ազատ է և առանց տարիքային սահմանափակման:

Շարժում: Բույր: Ձայն:

Ապրիլի 22-ին Սերգեյ Փարաջանովի թանգարանում տեղի կունենա երեք ներկայացում: Առաջինը Մերի Կիրակոսյանի «Ժամանակը» անվանումով շարժման փերֆորմանսն է, այնուհետև Արման Մանուկյանը կներկայացնի «Հիշողության կլոն» բույրի փերֆորմանսը, իսկ վերջում Ռզգան Հասոյանն ու Օսման Կուրթալան կներկայացնեն «Արևի պաշտամունք» կոչվող ձայնի փերֆորմանսը:

Ներկայացումները կսկսվեն ժամը 18:00-ին և կտևեն մինչև ժամը 19:30:

Երկրի օր բուսաբանական այգում

Ապրիլի 22-ին «Աջակցություն բուսաբանական այգուն» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ Երևանի բուսաբանական այգին նշելու է Երկրի օրը, որի շրջանակներում ամբողջ օրվա ընթացքում մուտքն այգի լինելու է անվճար, ինչպես նաև կազմակերպվելու են հետաքրքիր միջոցառումներ:

Ժամը 9:30-10:30 այգու կենտրոնական հատվածում Սիրողական հեծանվասպորտի և հեծանվային զբոսաշրջության ֆեդերացիայի կողմից կկազմակերպվի անվճար հեծանվային վարժանք բոլոր ցանկացողների համար։ Ժամը 10:00-ից այգու սկզբնամասում տեղի կունենա WWF-Հայաստանի «Հայոց լեռների արքակովկասյան ընձառյուծ» ցուցահանդեսի բացումը։ Ժամը 10:00-ին WWF-Հայաստանը և «Այբ» դպրոցը կազմակերպում են դպրոցի աշակերտների ճանաչողական այց Երևանի բուսաբանական այգի, որի շրջանակներում այգու տարածքում կտեղադրվի աշակերտների կողմից պատրաստված ավելի քան 15 թռչնաբույն։

Կինոսերների համար

«Սինեմա Սթար» և «ԿինոՊարկ» կինոթատրոններում առաջիկա հանգստյան օրերին կինոսերները կկարողանան դիտել հետևյալ ֆիլմերն ու մուլտֆիլմերը. «Գեղեցուհին և հրեշը» (Beauty and the Beast), «Խոհանոց: Վերջին պայքարը» (Кухня. Последняя битва), «Ուրֆին Ջուսը և իր փայտե զինվորները» (Урфин Джюс и его деревянные солдаты), «Ֆորսաժ 8» (The Fate of the Furious), «Հեռանալ գեղեցիկ» (Уйти красиво), «Փոքրիկ բոսսը» (The Boss Baby):

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---