ԵԼՔ-ի ավագանու ցուցակն ամենաերիտասարդն է, ՀՀԿ-ինը՝ ամենատարեցը25 ապրիլի 2017 - 12:59 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 14-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերից մայրաքաղաքի ամենաերիտասարդ ավագանին կկազմի ԵԼՔ դաշինքը՝ առաջին տեղով անցնելու դեպքում: Դաշինքի նախընտրական ցուցակի առաջին 30 անդամի միջին տարիքը կազմում է 36.2 տարի: Երևանի ավագանու մեջ ներգրավվելու՝ ԵԼՔ դաշինքի առաջին 30 թեկնածուի մեջ ամենաերիտասարդները 21-ից 33 տարեկան են, տարիքով ամենամեծը՝ 70 տարեկան: Տարիքային չափանիշով երկրորդ տեղում է «Երկիր ծիրանի» կուսակցությունը: Դաշինքի նախընտրական ցուցակի առաջին 30 անդամի միջին տարիքը կազմում է 45.8 տարի: Կուսակցության առաջին 30 թեկնածուի մեջ ամենաերիտասարդները 21-ից 37 տարեկան են: Տարիքով ամենամեծը 71 տարեկան է: Հայաստանի Հանրապետական կուսակցության առաջին 30 թեկնածուի միջին տարիքը 53.3 տարի է: Տարիքով ամենամեծ թեկնածուները 85, 79, 70 տարեկան են, ամենաերիտասարդ թեկնածուները 23-ից 40 տարեկան են: Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու հայտ էր ներկայացրել ընդամենը երեք քաղաքական ուժ: «Ծառուկյան» դաշինքը, ՀՅԴ-ն, «Հայկական վերածնունդ» կուսակցությունը հրաժարվել էին ընտրություններին մասնակցությունից: Կարդացեք նաև՝ Կառավարության միջին տարիքը նվազեց 4.4 տարով. Նախարարների գումարային տարիքը նվազել է 131-ով Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |