Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը դարձել է շախմատի Եվրոպայի առաջնության արծաթե, իսկ կանանց թիմը` բրոնզե մրցանակակիր

PanARMENIAN.Net - Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը դարձել է Հերակլիոն քաղաքում կայացած շախմատի Եվրոպայի թիմային առաջնության արծաթե մրցանակակիր: Կանանց հավաքականը զբաղեցրել է 3-րդ տեղը: Երեքշաբթի վերջին, 9-րդ փուլում հաղթելով Իսրայելի շախմատիստներին, Հայաստանի տղամարդկանց հավաքականը 14,5 միավորով զբաղեցրեց երկրորդ տեղը: Եվրոպայի չեմպիոն դարձավ Ռուսաստանի հավաքականը, որը 9 փուլի արդյունքում հավաքեց 17,5 միավոր, իսկ բրոնզե մեդալները հասան Իսրայելի հավաքականին (13,5 միավոր): Հայաստանի տղամարդկանց հավաքականում խաղում էին Լեւոն Արոնյանը, Վլադիմիր Հակոբյանը, Սմբատ Լպուտյանը, Գաբրիել Սարգսյանը եւ Կարեն Ասրյանը (նրանք բոլորը երկրի ազգային հավաքականի այն կազմում էին, որը հաղթանակեց 2006 թվականին Թուրինում կայացած Համաշխարհային շախմատի օլիմպիադայում):



Կանանց առաջնությունում Հայաստան-Վրաստան եւ Լեհաստան-Ռումինիա դիմակայությունն ավարտվեց ոչ ոքի, որի արդյունքում Հայաստանի եւ Լեհաստանի հավաքականները հավաքեցին հավասար միավորներ` 14-ական միավոր, սակայն լրացուցիչ ցուցանիշներով «արծաթը» հասավ լեհ շախմատիստուհիներին, իսկ Հայաստանի հավաքականը զբաղեցրեց երրորդ տեղը: Մայրցամաքի ուժեղագույն թիմի կոչումը նվաճեց Ռուսաստանի կանանց հավաքականը, որը 9 փուլում հավաքեց 16 միավոր: Եվրոպայի թիմային առաջնությունում Հայաստանի կանանց հավաքականը ներկայացնում էին Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Նելլի Աղինյանը, Լիանա Աղաբեկյանը, Սիրանուշ Անդրեասյանը:
 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---