Շահեն Հարությունյան. «Ինձ հոգեբուժարան ուղղարկելը սադրանք է՝ հոգեկան խնդիրներ արձանագրելու նպատակով»

Շահեն Հարությունյան. «Ինձ հոգեբուժարան ուղղարկելը սադրանք է՝ հոգեկան խնդիրներ արձանագրելու նպատակով»

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 5-ի գործով ազատազրկված Շանթ Հարությունյանի որդու՝ Շահեն Հարությունյանի նկատմամբ բժշկական ստուգում անցկացնելու որոշումը սադրանք է: Այս կարծիքն է հայտնել ինքը՝ Շահեն Հարությունյանը:

«Ես ոտքերի հետ կապված խնդիրներ ունեմ, ինչի հիման վրա կարող եմ ազատվել բանակից, սակայն զինկոմիսարիատից ինձ ուղարկում են հոգեբուժարան, որպեսզի բանակից ազատեն հոգեկան խնդիրներ ունենալու հիմունքով: Ամենայն համանականությամբ, իրենք ուզում են տանել հոգեբուժարան, այնտեղ ինձ հունից հանել և ասել, թե հոգեպես հավասարակշռված չեմ:

Ուզում են արձանագրել, որ ես ունեմ հոգեկան խնդիրներ:

Տարիներ հետո մարդիկ մոռանալու են, թե իրականում ինչ է եղել, իսկ երբ ցանկանամ քաղաքական որոշակի գործունեություն ծավալել, կփաստեն, որ հոգեկան շեղվածություն ունեմ, կվարկաբեկեն ինձ», - PanARMENIAN.Net ի հետ զրույցում ասաց Հարությունյանը:

Նա հավելեց, որ ամեն ինչ անելու է այդ ստուգումից խուսափելու համար:

Նոյեմբերի 5-ի գործով ազատազրկված Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը պետք է բժշկական ստուգում անցնի հոգեբուժարանում: Այս մասին նա մայիսի 24-ին տեղեկացրել է ֆեյսբուքյան գրառման միջոցով՝ հայտնելով, որ համապատասխան գրությունը զինկոմիսարիատից է ստացել:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---