Արցախի անտառներում վայրի այծյամների քանակը զգալի աճել է25 մայիսի 2017 - 11:11 AMT PanARMENIAN.Net - Վերջին 10 տարիներին Արցախի անտառներում վայրի այծյամների քանակը զգալի աճել է: Այս մասին ասել է ԱՀ կառավարությանն առընթեր շրջակա միջավայրի պահպանության և բնական ռեսուրսների պահպանության վարչության պետի պաշտոնակատար Արթուր Գաբրիելյանը: «Խորհրդային տարիներին ադրբեջանցիներն անխնա որսացել են Արցախի անտառների վայրի այծյամներին, ինչի արդյունքում կտրուկ կրճատվել էր այդ կենդանատեսակի քանակը: Այժմ վայրի այծյամի որսի նկատմամբ շատ խիստ վերասկողություն է իրականացվում: Այսօր արդեն կարող ենք արձանագրել, որ Արցախի անտառներում վայրի այծյամների քանակի շոշափելի աճ կա»,- ասել է բնապահպանության պատասխանատուն, մեջբերում է «Արցախպրես»-ը: Անդրադառնալով որսագողության դեպքերին՝ Գաբրիելյանը մասնավորապես ասել է, որ կառույցի՝ տեղամասերին քաջածանոթ տեսուչները, համագործակցելով բնակչության հետ, կարողանում են հիմնականում վերահսկել վայրի կենդանիների ապօրինի որսը: Այդ գործում, մեծ աջակցություն են ցուցաբերում նաև անտառապահները՝ իրենց պահաբաժիններում հսկողություն կատարելով: Այծյամը եղջերուների ընտանիքի երկկճղակավոր կաթնասուն կենդանի է։ Տարածված է Եվրոպայում և Ասիայում։ Ապրում է անտառատափաստաններում, հարթավայրային և լեռնային ոչ խիտ անտառներում, բարձրանում է մինչև 3000 մ բարձրության լեռները։ Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների արժանացել Fastex web3 էկոհամակարգը ճանաչվել է լավագույնը բլոկչեյնի նորարարական կիրառման համատեքստում Սենատոր Փիթերս․ Ադրբեջանն էթնիկ զտում է իրականացրել Նա գլխավորում է Հայաստանի պաշտպանության ակտի՝ S.3000 բանաձևի միաձայն ընդունման նախաձեռնությունը ՀՀ ԱԳՆ․ Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է՝ Բրյուսելի հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել Նա հավելել է, որ բրյուսելյան գործընթացն ամբողջովին թափանցիկ է եղել և շարունակելու է մնալ այդպիսին Լիտվայի վարչապետ․ Պատրաստ ենք աջակցել ՀՀ-ին ԵՄ-ի հետ հարաբերությունների սերտացմանը Կողմերը քննարկել են անվտանգային և տնտեսական իրավիճակն Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում |