ՃՈ արձանագրած խախտումներն sms-ով ստանալու համար կարելի է գրանցվել նաև առցանց

ՃՈ արձանագրած խախտումներն sms-ով ստանալու համար կարելի է գրանցվել նաև առցանց

PanARMENIAN.Net - Ճանապարհային ոստիկանության տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով արձանագրված իրավախախտումների գործերով կայացված որոշումների վերաբերյալ ծանուցումները կարճ (sms) հաղորդագրությունների միջոցով ստանալու համակարգում գրանցվելու համար, 1041 կարճ համարին հաղորդագրություն ուղարկելուց բացի, հունիսի 24-ից կգործի նաև ՀՀ ոստիկանության պաշտոնական՝ Police.am կայքի միջոցով գրանցվելու եղանակը:

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ կայքի միջոցով համակարգում գրանցվելու համար անհրաժեշտ է մուտք գործել կայքի «ՃՈ ծանուցում sms-ով» բաժինը (բաժինը ակտիվ կլինի հունիսի 24-ից), որտեղ «Հեռախոսահամար» դաշտում մուտքագրել այն հեռախոսահամարը, որին հետագայում ցանկանում եք ստանալ ծանուցումները, և սեղմել «Ստանալ կոդը» կոճակը: Դրանից հետո տվյալ հեռախոսահամարին sms-ի միջոցով կուղարկվի հաստատման կոդ, որն անհրաժեշտ է մուտքագրել «Հաստատման կոդ» դաշտում և սեղմել «Գրանցվել» կոճակը:

Այնուհետև համապատասխան դաշտերում անհրաժեշտ է լրացնել տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագրի սերիա-համարը և հաշվառման համարանիշը:

Եթե ուղարկված տվյալները ճիշտ են և հաշվառման վկայագրի սերիա-համար և հաշվառման համարանիշ տվյալների զույգն իրականում առկա է Ճանապարհային ոստիկանության էլեկտրոնային ռեգիստրում, ապա անձը կստանա sms այն մասին, որ նշված տրանսպորտային միջոցով կատարված իրավախախտումների գործերով կայացված որոշումների վերաբերյալ ծանուցումները կուղարկվեն sms-ի միջոցով:

Եթե ուղարկված տվյալները ճիշտ չեն և հաշվառման վկայագրի սերիա-համար և հաշվառման համարանիշ տվյալների զույգն առկա չէ Ճանապարհային ոստիկանության էլեկտրոնային ռեգիստրում, ապա անձը կստանա համապատասխան բովանդակությամբ պատասխան sms:

Անձը հնարավորություն ունի հեռացնելու արդեն իսկ գրանցված հեռախոսահամարը՝ «Դադարեցնել գրանցումը» դաշտում մուտքագրելով տվյալների նույն եռյակը (հեռախոսահամար, տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագրի սերիա-համարը և հաշվառման համարանիշը):

Կայքում հեռախոսահամարը գրանցելը և ծանուցումներն ստանալն անվճար են:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---