96 հայց «Քաղաքացի դիտորդից» ԱԺ ընտրությունների խախտումների վերաբերյալ28 հունիսի 2017 - 17:11 AMT PanARMENIAN.Net - «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը 96 հայց է ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ բողոքարկելով տարածքային ընտրական հանձնաժողովների և կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումները՝ ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելության հայտնաբերած խախտումների վերաբերյալ։ Վարչական դատարան ներկայացված հայցերում ընդգրկվել են դիտորդների հայտնաբերած տարատեսակ խախտումներ՝ վերաբերող թե՛ սուբյեկտիվ ընտրական իրավունքին (դիտորդի, ԶԼՄ ներկայացուցչի, վստահված անձանց և հանձնաժողովի անդամի իրավունքների խախտում, ճնշում և բռնություն, օրենքով սահմանված փաստաթղթերի չտրամադրում դիտորդին, լուսա/տեսանկարահանման խոչընդոտում), թե՛ ընդհանուր (օբյեկտիվ) ընտրական իրավունքին (քվեարկության սենյակի սխալ կահավորում, քարոզչական նյութերի առկայություն, տեսախցիկի խափանում, վիճակահանության/գործառույթների հերթափոխի կարգի խախտում, տեխնիկական սարքավորման խափանում, կրկնաքվեարկություն կամ կրկնաքվեարկության փորձ, տեխնիկական սարքավորման էլեկտրոնային ցուցակների և ընտրողների ստորագրվող ցուցակի անհամապատասխանություն/ ցուցակներից անձի տվյալների բացակայություն: Ինչպես նաև՝ չկնքված կտրոններ, չկնքված քվեատուփ, կողմնակի անձանց ներկայություն տեղամասում, անձի՝ ընտրական իրավունքից զրկվելու դեպքեր, քվեարկության ընթացում թեկնածուի ներկայություն տեղամասում, քվեաթերթիկների և քվեարկության պարագաների ներսբերում, դուրսհանում, կուտակումներ, օգնության կարգի խախտում, ուղղորդում կամ ուղեկցում, քվեարկության գաղտնիության խախտում/բաց քվեարկություն, այլ անձի փոխարեն ստորագրություն, կնիքի կորուստ, ինքնասոսնձվող դրոշմանիշը մեկից ավելի քվեաթերթիկների վրա փակցնելու դեպքեր, ընտրությունների արդյունքների գրանցում մատիտով, շրջիկ արկղով քվեարկության կարգի խախտումներ,արդյունքների կեղծում, ամփոփման կարգի խախտում, քվեաթերթիկների անվավերության որոշման կարգի խախտում, կտրոնների թվի անհամապատասխանություն ստորագրությունների թվին, հյուրասիրություն տեղամասում, հասցեի հետ կապված խնդիրներ, հոսանքազրկում ամփոփման նիստի ընթացքում)։ Վարչական դատարան ներկայացված հայցերով հայցվոր կազմակերպությունները («Իրավունքի Եվրոպա միավորում» իհկ, «Թրանսփարենսի ինթերնեշն հակակոռուպցիոն կենտրոն» հկ և «Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ» հկ) և վերջիններիս դիտորդները պահանջել են դատարանից ոչ իրավաչափ ճանաչել տեղամասային ընտրական հանձնաժողովների և վերջիններիս նախագահների գործողությունները, ինչպես նաև տարածքային և կենտրոնական ընտրական հանձնաժողովների որոշումները։ Նշված գործերով առաջին դատական նիստը վարչական դատարանում նշանակված է հուլիսի 6-ին՝ ժամը 17։00-ին (դատավոր՝ Ա․ Հարությունյան)։ Ապրիլի 2-ին նախաձեռնության 2972 դիտորդ դիտորդական առաքելություն են իրականացրել 1521 տեղամասում՝ բացահայտելով քվեարկության նախապատրաստման, քվեարկության ընթացքի, արդյունքների ամփոփման և ընդհանուր բնույթի 2131 խախտում։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ Օվերչուկը՝ ԵԱՏՄ նիստին Փաշինյանի մասնակցության մասին․ Սպասում ենք ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովը կայանալու է մայիսի 8–ին Amnesty International․ Ադրբեջանի կողմից էական առաջընթաց չի գրանցվել ԼՂ հայերի ապահով վերադարձի համար Նշվում է, թե Ադրբեջանի իշխանությունները համաներում էին խոստացել նրանց, ովքեր կռվել են Լեռնային Ղարաբաղի համար |