Օտար դրոշները Երևանի քաղաքային տրանսպորտից կհեռացվեն 8 օգոստոսի 2017 - 17:37 AMT PanARMENIAN.Net - Երևանի քաղաքային տրանսպորտից կհեռացվեն օտար պետությունների դրոշները:Նմանատիպ առաջարկություն է քաղաքային իշխանությանն արել Երևանի ավագանու ԵԼՔ խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանը՝ նշելով, որ ավտոբուսներում հաճախակի օտար պետությունների դրոշներ է հանդիպում: Ըստ նրա, հիմնականում դրանք Ռուսաստանի Դաշնության դրոշներն են, սակայն հանդիպել է նաև ԱՄՆ-ի, Ֆրանսիայի դրոշներ: Պատասխան գրությամբԵրևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Զավեն Առաքելյանը տեղեկացրել է, որ հարցը քննարկվել է «Երևանտրանս» ՓԲԸ-ի հետ համատեղ: Արդյունքում ընկերության աշխատակիցների կողմից ներքաղաքային երթուղիներում շահագործվող տրանսպորտային միջոցների ուղեսրահներից հանվել են օտար պետությունների դրոշները: Միաժամանակ երթուղիները սպասարկող կազմակերպություններին առաջարկվել էհրահանգավորելու վարորդներին՝ զերծ մնալ ուղեսրահներում նմանատիպ դրոշներ և կողմնակի առարկաներ տեղադրելուց: Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» |