Ermenegildo Zegna Երևանը 11 տարեկան է 11 հոկտեմբերի 2017 - 15:11 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 5-ին Ermenegildo Zegna խանութ-սրահը նշեց իր 11-րդ տարեդարձը: Երեկոյին ներկա էին հավատարիմ հաճախորդները, ինչպես նաև ընկերության ներկայացուցիչներ, որոնք ժամանել էին Իտալիայից: Մասնակցում էին նաև հասարակական ու քաղաքական գործիչներ, ինչպես նաև շոու-բիզնեսի ներկայացուցիչներ: Երևանում Ermenegildo Zegna խանութ-սրահն իր դռները բացել է 2006-ին: Մեր երկրում բրենդը ներկայացնում է Z&A Stores խանութների ցանցը, որում ներառված են նաև Burberry, Polo Ralph Lauren, Emporio Armani, Coincasa խանութ-սրահները և Rosie մուլտիբրենդային խանութ-սրահը: Բրենդն իր հաճախորդներին լավագույնն է մատուցում: Երեկոյին ներկա գրոսմայստեր Տիգրան Պետրոսյանը նշեց՝ Ermenegildo Zegna-ն միշտ հետաքրքիր հագուստներ է առաջարկում: «Շնորհավորելով մեր երկրում բրենդի գործունեության 11-ամյակը՝ կուզեի մաղթել, որ ընկերությունը տասնյակ նման տարեդարձներ տոնի»,- ասաց Տիգրան Պետրոսյանը:
Դերասան Միքայել Պողոսյանի համոզմամբ էլ, այն, ինչ արվում է մակարդակով, միշտ էլ հաճելի է ու գրավիչ: «Այս բրենդը լուրջ բրենդ է, և կուզեի, որ մշտապես Երևանում սպառում ունենա, մարդիկ էլ, որոնք աշխատում են այս ամենի զարգացման ուղղությամբ ու իրենց ներդրումն են արել խանութ-սրահի կայացման գործում, իրենց բավարարված զգան»,- ասաց Միքայել Պողոսյանը՝ եզրափակելով. որակը միշտ ողջունելի է:
Հյուրերի թվում նաև երգիչ Հայկոն էր, որն ընդգծեց՝ իր համար մեծ պատիվ է, որ վերջերս կայացած իր մենահամերգի գլխավոր հովանավորը Z&A Stores խանութների ցանցն էր: «Մեծ պատիվ էր, որ «Զեթ Ընդ Էյ» ՍՊԸ-ն դարձավ համերգիս հովանավորը, քանի որ Ermenegildo Zegna-ն միշտ պահպանում է իր որակն ամբողջ աշխարհով մեկ: Ես էլ, որպես երաժիշտ, փորձում եմ միշտ պահպանել որակս, ինչի արդյունքում էլ, կարծում եմ, ստացվեց մեր գործակցությունը, որը շարունակական կլինի»,- նշեց նա՝ ծննդյան օրվա առթիվ ընկերությանն ու անձնակազմին նորանոր հաջողություններ մաղթելով:
Բրենդի գլխավոր կարգախոսներից է «Գերազանցության մեջ սահմաններ չկան», ինչը հստակ ցույց է տալիս ինչն է առաջնահերթ կտորների ստեղծման մեջ: Ermenegildo Zegna-ն ստեղծում է լավագույն կտորները՝ Trofeo, Trofeo 600, High Performance, 15 MILMIL15, 12-13 & 14 MILMIL, Zegna Silk, որոնք էքսկլյուզիվ են և օգտագործվում են միայն Ermenegildo Zegna-ի հավաքածուների համար: Երևանի գլխավոր դիզայներ Գագա Ամատունին էլ է վաղուց ծանոթ բրենդին, կրում է Ermenegildo Zegna-ի հագուստներն ու գնահատում դրանց որակը:
«Շատ հավանում եմ Ermenegildo Zegna-ի ինչպես ոճը, այնպես էլ որակը: Կարծում եմ՝ մարդիկ, ովքեր ևս կարևորում են որակն ու միաժամանակ ճաշակով հագուստ են փնտրում, անպայման պետք է օգտվեն բրենդի արտադրանքից»,- նշեց նա: Ի դեպ, դեռ 1972-ից բրենդը բացառիկ ծառայություն է առաջարկում՝ Su Misura. բրենդի դերձակներն անհատական պատվերով կատարյալ հագուստ են կարում, պատվիրատուի նախընտրությունները հաշվի առնելով: Յուրաքանչյուր էլեմենտ, կտորների համադրություն ընտրվում են հաճախորդի հետ միասին, դիզայներական լուծումներ են տրվում՝ ընդգծելով ապագա հագուստի անհատականությունն ու հարմարավետությունը: Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | Մեծ Բրիտանիայում ՀՀ ռազմական կցորդի հաստիք է սահմանվել Փաշինյանը որոշում է ստորագրել ԱՄՆ Պետդեպ․ Չենք տեսել մի փաստ, որ ՌԴ ԶՈւ–ն նպաստի խաղաղությանը Հվ․ Կովկասում, որի վառ օրինակն են 2023–ի աշնան իրադարձությունները ԼՂ–ում Նա հիշեցրել է, որ ԱՄՆ–ն չի եղել եռակողմ համաձայնության անդամ Մինչև 1% cashback Wildberries-ում` IDBank-ի քարտով վճարելիս Մեկ ամսվա ընթացքում առավելագույն քեշբեքի սահմանաչափը 5 000 դրամ է Հայաստանը Տաթևի և Տաթևի մեծ անապատ համալիրները Հաագայի կոնվենցիայով ուժեղացված պաշտպանության տակ առնելու հայտ կներկայացնի Նախապատրաստական աշխատանքներ են ընթանում |