ՊՆ-ն զորակոչիկների համար մրցույթ է հայտարարում

ՊՆ-ն զորակոչիկների համար մրցույթ է հայտարարում

PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարարությունը«Հայտեք» կիբեռանվտանգության կենտրոնի հետ համատեղ մրցույթ է հայտարարում: Դրա նպատակը պաշտպանական համակարգում բարձր տեխնոլոգիական լուծումների ստեղծումն է, դրանց արդյունավետ կիրառումը, ինչպես նաև զորակոչիկների մասնագիտական կարողությունները պարտադիր զինծառայության ընթացքում ավելի արդյունավետ օգտագործումը:

Մրցույթին կարող են մասնակցել 2017-իձմռանը զորակոչի ենթակա տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների, ինչպես նաև բարձր տեխնոլոգիաների ոլորտներում խորը մասնագիտական գիտելիքներ ու համապատասխան խնդիրներ լուծելու գործնական հմտություններ ունեցող զորակոչիկները` հետևյալ մասնագիտություններով. ծրագրավորում, ցանցեր, կիբեռանվտանգություն:

Մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող զորակոչիկները մինչև դեկտեմբերի 25-ը կարող են գրանցվել կայքում:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---