ՀՀ-ն ԱՄԷ զբոսաշրջիկների նախընտրած երկրների 10-յակում է

ՀՀ-ն ԱՄԷ զբոսաշրջիկների նախընտրած երկրների 10-յակում է

PanARMENIAN.Net - Հայաստանն Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) զբոսաշրջիկների նախընտրած 10 երկրների թվում է: Այդ են վկայում Google որոնողական համակարգի տվյալները, որը հրապարակել է 2017-ին առավելապես պահանջված զբոսաշրջային ուղղությունների վերաբերյալ տվյալներն ԱՄԷ-ում:

Ըստ որոնողական համակարգի, ԱՄԷ բնակիչներն առավել հաճախ ուղևորությունների համար փնտրել են Ֆրանսիան, Թուրքիան, Եգիպտոսը, Հունաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, Խորվաթիան, Հայաստանը, Չերնոգորիան և Կամբոջան, գրում է The National-ը: Այսպիսով Հայաստանն այդ ցուցակում 8-րդն է:

Ըստ պարբերականի, 2017-ին գրանցվել է զբոսաշրջային փաթեթների պահանջարկի աճ դեպի Հարավային Կովկասի երկրներ, ինչը թույլ է տվել ԱՄԷ զբոսաշրջիկներին այցելել, օրինակ, միանգամից և Վրաստան, և Հայաստան:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---