Ինչպես պաշտպանվել արցունքաբեր գազից․ Ուղեցույց

Ինչպես պաշտպանվել արցունքաբեր գազից․ Ուղեցույց

PanARMENIAN.Net - Ապրիլի 16-ին ոստիկանությունը հայտարարել է, որ կարող է ցրել Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ Երևանում ընթացող բողոքի ակցիաները «ողջամիտ ժամկետը» լրանալուց հետո՝ չհայտնելով, որն է դա, սակայն միաժամանակ նշելով հատուկ միջոցների կիրառման հնարավորության մասին։

Թեև այս նյութի հրապարակման պահին ցույցը ցրելու ուղղությամբ որևէ ակտիվություն չի նկատվում, ավելորդ չի լինի մեր ընթերցողներին զգուշացնել,թե ինչպես կարելի է պաշտպանվել արցունքաբեր գազի ազդեցությունից։

2016 թվականին Amnesty International-ը Safety During Protest (անվտանգությունը բողոքի ժամանակ) ուղեցույց էր հրապարակել, ինչից հետո հայտնվել էր քննադատության թիրախում՝ անհնազանդության կոչեր անելու մեջ մեղադրանքներով։ Հաշվի առնելով այնտեղ, այդ թվում, արցունքաբեր գազի հետ վարվելու վերաբերյալ առկա նկատառումներն ու Երևանում դրա կիրառման հավանականությունը, որոշեցինք, թարգմանել կազմակերպության բրոշուրից մի քանի հատված․ անհրաժեշտ ենք համարում նաև հիշեցնել, որ տուժելու դեպքում պետք է անհապաղ դիմել բժիշկներին և ինքնաբուժությամբ չզբաղվել։ Խորհուրդները հետևյալն են.

- Նախապես պլանավորում արեք։ Իմացեք՝ ինչ է ձեզ սպասելու, ինչպես օգնություն ստանալ, ինչպես կապվել ընկերների հետ, եթե ինչ-ինչ պատճառներով բաժանվեք միմյանցից։ Եղեք հանգիստ ու կենտրոնացած, երբ իրավիճակը սկսի կտրուկ զարգանալ, արձագանքեք վտանգավոր նախանշաններին որքան հնարավոր է շուտ։ Ուշադիր եղեք ձեր ու շրջապատի հոգեկան ու ֆիզիկական վիճակի հանդեպ։

- Եթե արցունքաբեր գազի ազդեցության եք ենթարկվել, մի օգտվեք յուղերից ու կրեմներից․ դրանք կարող են բարդացնել քիմնյութերի հեռացումն ու երկարացնել դրանց ազդեցությունը։

- Գազի դեմ լավագույն պաշտպանությունը հերմետիկ դիմակներն են՝ դրանք ճիշտ հագնելու դեպքում։ Այլընտրանք են պաշտպանական ակնոցը, ռեսպիրատորը, քիթն ու բերանը ծածկող թաց բանդանան։ Հանգիստ մնացեք և խուճապի մի մատնվեք՝ այն միայն ուժեղացնում է գրգռվածությունը։ Շնչեք դանդաղ և հիշեք՝ ազդեցությունը ժամանակավոր է։

- Մաքրեք ձեր քիթը, ողողեք բերանի խոռոչը, հազացեք և թքեք։ Աշխատեք թուքը կուլ չտալ այդ ընթացքում։

- Եթե օպտիկական լինզա եք կրում, հեռացրեք դրանք մաքուր ձեռքերով կամ խնդրեք անել մեկ ուրիշին, այնուհետև դեն նետեք և ոչնչացրեք դրանք։

- Մի հարեք գազի ազդեցությանը ենթարկված մասերը։

- Ողողեք աչքերը լուծույթով, որը կես-կես բաղկացած կլինի ջրից և մագնիումի կամ ալյումինիումի հիդրօքսիդից։

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---