ՀՀ-ն՝ 2018-ին ռուս զբոսաշրջիկների 25 նախընտրելի երկրների թվում է

ՀՀ-ն՝ 2018-ին ռուս զբոսաշրջիկների 25 նախընտրելի երկրների թվում է

PanARMENIAN.Net - Հայաստանն այն 25 երկրի թվում է, ուր նախընտրում են ուղևորվել ռուսաստանցի զբոսաշրջիկները 2018-ին: Այդ մասին հայտնում է վերլուծական ՏուրՍտատ ընկերությունը, որը կազմել է ՌԴ-ից արտագնա տուրիզմի երկրների վարկանիշը 2018-ի առաջին եռամսյակի համար:

ՌԴ-ից Հայաստան իրականացվել է 79.000 ուզևորություն, ինչը 22 տոկոսով ավելի է, քան 2017-ի նույն շրջանում:

Հայաստանը 22-րդ տեղում է, իսկ առաջին տասնայկում են Աբխազիան, Ֆինլանդիան, Ղազախստանը, Թաիլանդը, Ուկրաինան, Չինաստանը, Էստոնիան, ԱՄԷ-ն, Գերմանիան և Լեհաստանը:

Հարևան Վրաստանն ու Ադրբեջանը վարկանիշի 14-րդ և 15-րդ տեղերում են համապատասխանաբար: Վրաստան ուղևորությունների քանակը եղել է 163.000՝ աճը 21 տոկոս, Ադրբեջան՝ 147.000՝ աճը 6 տոկոս:

Ըստ գործակալության, աճի տեմպերով առաջատարներն են Քաթարը, ԱՄԷ-ն ու Թուրքիան:

Արտագնա զբոսաշրջության ցուցանիշները ՌԴ-ից 2018-ի առաջին 3 ամսում աճել են 12 տոկոսով, իսկ 2017-ին կազմել են 40 մլն:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---