// IP Marketing video - START// IP Marketing video - END

Կարող էր արդյոք ՀՀ պաշտպանության նախարարն ունենալ 2-րդ անձնագիր

Կարող էր արդյոք ՀՀ պաշտպանության նախարարն ունենալ 2-րդ անձնագիր

PanARMENIAN.Net - ՌԴ իրավապահները չեն արտահանձնելու ՀՀ-ին պաշտպանության նախկին նախարար, Մարտի 1-ի գործով մեղադրյալ Միքայել Հարությունյանին։ Ինչպես գրել է «Ինտերֆաքսը»՝ հղում անելով իր աղբյուրներին, վերջինս 2002 թվականից ունի ՌԴ անձնագիր։

1995 թվականին ընդունված Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին օրենքի 1-ին հոդվածի 3-րդ մասով, ՀՀ քաղաքացին չէր կարող ունենալ 2-րդ պետության անձնագիր։ Նշված մասն ուժը կորցրած է ճանաչվել միայն 2007 թվականի փետրվարի 26-ին ընդունված որոշմամբ։

Նշենք, 2005 թվականին (երբ Հարությունյանը դեռ նախարար չէր) ընդունված Սահմանադրության 85-րդ հոդվածի 4-րդ մասով ասվում է, որ «վարչապետը և նախարարները պետք է լինեն Հայաստանի Հանրապետության քաղաքացի»՝ չնշելով, որ նրանք պիտի ունենան բացառապես ՀՀ անձնագիր։ Սակայն եթե Հարությունյանն իսկապես ստացել էր քաղաքացիություն 2002-ին, ստացվում է, որ նա մոտ 5 տարի զբաղեցրել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնը՝ ՀՀ օրենսդրության խախտմամբ։

 Ուշագրավ
Նշվում է, որ շենքը «մոնոլիտ տիեզերական քաղաք է հիշեցնում գիտաֆանտաստիկ ժանրից, իսկ իրականում այն եզակի թանկարժեք քարերից էր խորհրդային թագում»
Գնդակոծությունը սկսվել է սեպտեմբերի 15-ի ժամը 23:50-ից և շարունակվել մոտ 40 րոպե
Հյուրանոցի կառուցման կոնցեպտի հիմքում բեռնարկղերի (կոնտեյներ) վերամշակումն ու վերօգտագործումն է