70-ամյա Պետիկ Հակոբյանը կաթիլային համակարգով մարիխուանայի ֆերմա է հիմնել (վիդեո) 24 սեպտեմբերի 2018 - 13:23 AMT PanARMENIAN.Net - Արմավիրի մարզի Հովտամեջ գյուղի բնակիչ 70-ամյա Պետիկ Հակոբյանն իր առանձնատանը կից հողամասում կառուցված ջերմոցում կանեփ է աճեցրել. ջերմոցը կահավորված է եղել հատուկ ջրակաթիլային ոռոգման, օդափոխության և ջերմակարգավորման համակարգերով, հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը: Կանեփի տնկիներով ջերմոցի անվտանգությունը հսկելու նպատակով Հակոբյանը տարածքում տեղադրել է շարժիչ սենսորներ և անվտանգության ձայնային համակարգ, անմիջական հսկողության համար դեպի ջերմոց նայող դիտակետ է բացել: Ջերմոցում ոստիկանները հայտնաբերել են կանեփի 127 թուփ: Նրանք արմատախիլ են արել բույսերը, փաթեթավորել և կնքել՝ դատաքիմիական փորձաքննության ուղարկելու համար: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ ՌԴ-ն երբեք չի հեռանա Կովկասից Նա հավելել է, թե Ադրբեջանին հաջողվել է ՌԴ հետ համագործակցության այնպիսի ձևաչափ մշակել, որը փոխշահավետ է Ամառային զոչակոչը կմեկնարկի ապրիլի 29–ից Կզորակոչվեն նաև մինչև 2024–ի մարտի 1-ը կամավոր հիմունքներով ծառայություն անցնելու դիմում ներկայացրած իգական սեռի անձինք Չիլիում ապրիլի 24-ը հայտարարվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր Պատգամավորների պալատը հավանություն է տվել Քաղաքացիները փակել են Երևան–Գյումրի ճանապարհը․ Փակ են նաև դեպի Սևան և Իրան տանող մայրուղիները Հայաստան-Իրան միջպետական ճանապարհը փակ է Տիգրանաշենի հատվածում |