ՀՀ-ն նահանջել է խոսքի ազատության վարկանիշում 2017-ի դեպքերի պատճառով

ՀՀ-ն նահանջել է խոսքի ազատության վարկանիշում 2017-ի դեպքերի պատճառով

PanARMENIAN.Net - «Լրագրողներ առանց սահմանի» (Reporters Without Borders) միջազգային իրավապաշտպան կազմակերպության խոսքի ազատության վարկանիշում Հայաստանը 180 երկրի շարքում զբաղեցրել է 80-րդ հորիզոնականը՝ մեկ սանդղակով նահանջելով 2017 թվականի ցուցանիշի համեմատ։

Զեկույցը կազմելիս, հեղինակները դիտարկել են նախահեղափոխական Հայաստանի խոսքի ազատության ոլորտի զարգացումներն ու օրենսդրությունը։

Նշվում է, որ տպագիր մամուլը բազմազան է և բևեռացված, հետաքննական լրագրությունը «ծաղկում է» առցանց տիրույթում, սակայն բազմակարծության մակարդակով հեռաձակող ԶԼՄ-ները հետ են մնում։

«Օրենսդրական նախաձեռնություններով տեղեկատվության հասանելիության իրավունքի սահմանափակումը և պետական ինստիտուտների թափանցիկության նվազեցումը մտահոգիչ են։ Ավելի քան 30 դատական հայց է ներկայացվել Sut.am կայքի դեմ՝ կապված ընտրակեղծարարության դեպքերի հետ։ Լրագրողների նկատմամբ ֆիզիկական հարձակումների դեպքում հիմնականում անպատժելիություն է դրսևորվել», - ասվում է զեկույցում։

Հարևան Ադրբեջանն ու Վրաստանը զբաղեցրլ են համապատասխանաբար՝163-րդ և 61-րդ հորիզոնականները։ Վարկանիշը գլխավորում է Նորվեգինա, եզրափակում՝ Հյուսիսային Կորեան։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---