ՀՀ-ն 19 կետով բարելավել է մամուլի ազատության ցուցանիշը18 ապրիլի 2019 - 14:12 AMT PanARMENIAN.Net - «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է մամուլի ազատության իր ամենամյա զեկույցը՝ World Press Freedom Index 2019, որի համաձայն թավշյա հեղափոխությունից հետո ՀՀ-ն 180 երկրների ցուցակում զբաղեցրել է 61-րդ տեղը՝ մեկ տարում բարելավելով դիրքը 19 կետով: Զեկույցը կազմելիս, հեղինակները դիտարկել են խոսքի ազատության ոլորտի օրենսդրությունն ու զարգացումը թավշյա հեղափոխությունից հետո: Զեկույցում նշվում է, որ հեղափոխությունը թուլացրել է կառավարության իշխանությունը հեռուստաալիքներում և նվազեցրել է իշխանությունների ճնշումը պետական ԶԼՄ-ների հանդեպ: «Նոր ԶԼՄ-ները տեսախցիկ-արձագանքը եղան 2018-ի գարնան հեղափոխության, որը իշխանության բերեց նախկին լրագրողի: Մեդիա դաշտը տարատեսակ է, սակայն բևեռացված, իսկ հիմնական հեռուստաալիքների քաղաքականությունը համընկնում է սեփականատերերի շահերի հետ: Այլ կերպ ասած՝ լրագրողական անկախությունն ու ԶԼՄ-ների սեփականատերերի թափանցիկությունը շարունակում են հիմնական խնդիրները լինել: «Նոր կառավարությունը պետք է փորձի վերականգնել հնարավորությունները, որոնք չօգտագործվեցին թվային հեռարձակման անցնելիս, և պարադոքսալ կերպով հանգեցրեցին ռեգիոնալ հեռուստաընկերությունների քանակի սահմանափակմանը: Համացանցում ծաղկող հետազոտական լրագրությունը բոլոր հնարավորություններն ունի կոռուպցիայի դեմ պայքարում գլխավոր դերակատարը դառնալու»,-ասվում է զեկույցում: Մինչդեռ հարևան Ադրբեջանը նահանջել է 3 կետով՝ զբաղեցնելով 166-րդ տեղը: Վրաստանը 60-րդն է, ՌԴ-ն՝ 149, ԱՄՆ-ն՝48-րդ: Լրագրողների համար ամենավտանգավոր երկիր է ճանաչվել Աֆղանստանը, որը 121-րդ տեղում է: Հղումներ թեմայով. Ուշագրավ Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին Ամենաընթերցվողը բաժնում | Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ Հյուրերը ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ Ադրբեջանի ՄԻՊ–ն այցելել է Ստեփանակերտում մնացած հայերին՝ խոցելի խմբերի համար կացարանում Շահրամանյանն ասել է, որ Արցախում շարունակում է մնալ 10-11 մարդ ՀՀ-ից Գազա մարդասիրական օգնություն տանող ինքնաթիռը հասել է Եգիպտոս Օգնությունը ներառում է սնունդ, դեղորայք և բժշկական պարագաներ Թունյան․ ԵԱՏՄ անդամ ենք, զուգահեռ ԵՄ և այլ շուկաների ինտեգրման ուղղությամբ ենք աշխատում «Այս պահին ինչ-որ առարկայական, կտրուկ գործողության մասին խոսք չկա»,- ասել է Թունյանը |