Ryanair-ը Երևանից Հռոմ, Միլան, Բեռլին, Գյումրիից Մեմինգեն է թռնելու

Ryanair-ը Երևանից Հռոմ, Միլան, Բեռլին, Գյումրիից Մեմինգեն է թռնելու

PanARMENIAN.Net - Իռլանդական Ryanair լոուքոսթերը 2020-ի հունվարից Երևանից դեպի Հռոմ և Միլան, իսկ ամռանը՝ Բեռլին, և Գյումրիից՝ Մեմինգեն թռիչքներ կսկսի։ Արժեքը սկսելու է մոտ 30 եվրոյից, թռիչքները շաբաթական 2 անգամ կլինեն։

«Ազատություն» ռ/կ հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է ընկերության կոմերցիոն ղեկավար Դեյվիդ օ'Բրայանը։

«Մենք այսօր այստեղ ենք, որպեսզի հայտարարենք նոր ուղղությունների մասին՝ Հռոմ, Միլան, որոնք Երևանից սկսվելու են հունվարին, իսկ ամռանից՝ Բեռլին, և առաջին եվրոպական ուղղությունը Գյումրիից՝ Մեմինգեն, որը նույնպես կլինի հաջորդ ամռանը», - ասել է նա:

«Կարծում ենք որ այն 130,000 ուղևորները, որոնց կփոխադրենք, կնպաստեն նաև օդանավակայանում աշխատատեղերի ավելացմանը: Եթե համեմատելու լինեք մեր սակագները բարձրարժեք ավիաընկերությունների հետ, ապա այս ուղևորները 20 միլիոն եվրոյի խնայողություն կանեն», - նշել է նա:

«Հուրախություն մեզ՝ այլևս չեն աշխատում սովետական համակարգում, երբ ավիաընկերության գները որոշվում էին որպես 5 տարվա պլանի մաս: Այն մարդիկ, ովքեր որոշում են մեր գները, իրականում մեր հաճախորդներն են: Ի տարբերություն մյուս ավիաընկերույթունների՝ մենք «լցնում» ենք օդանավը՝ անկախ նրանից, թե ինչքան կլինի, ինչը երաշխավորում է, որ գներն էժան կլինեն: Տարվա կտրվածքով Ryanair-ի տոմսերի միջին գինը 35 եվրոյի կարգի է», - ասել է նա:

Չվերթների հաճախականությունը շաբաթական երկու անգամ է լինելու, եթե դրանք հաջողեն, ընկերությունը կմեծացնի հաճախականությունը:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---