ԱԺ աշխատակազմի նախկին փոխղեկավարը ձերբակալվել է22 հոկտեմբերի 2019 - 10:25 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը ձերբակալվել է: Ըստ ՀՔԾ հայտարարության, նա ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու՝ պաշտոնեական կեղծիքի կասկածանքով: Բաբայանը ձերբակալվել է ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի հաղորդման հիման վրա: Այդ մասին հայտնել է ինքը Բաբաջանյանն իր ֆեյսբուքյան էջում: «Մասնավորեցնելով Գլխավոր դատախազին Հ. Թովմասյանի և մյուսների կողմից իշխանության յուրացման վերաբերյալ հաղորդմանս մեջ նշված հանգամանքները հավելյալ տեղեկություններ եմ հայտնել ՀՔԾ՝ ուղարկելով անհրաժեշտ փաստաթղթերը»,-ասվում է Բաբաջանյանի գրառման մեջ։ Հոկտեմբերի 17-ին ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի կողմից ՀՀ գլխավոր դատախազին հաղորդում էր ներկայացվել մի խումբ պաշտոնատար անձանց կողմից պետական իշխանությունը յուրացնելու առերևույթ հանցագործության դեպքի կապակցությամբ: Հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով որոշում է կայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով քրեական գործ հարուցելու մասին: Բաբաջանյանն իր հաղորդման մեջ գրել էր, թե Հրայր Թովմասյանը «զավթել է բարձր դատարանի լիազորությունները»։ Հղումներ թեմայով. Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |