ՀՀ-ն բնակչության կողմից անվտանգ համարվող երկրների 7-յակում է

ՀՀ-ն բնակչության կողմից անվտանգ համարվող երկրների 7-յակում է

PanARMENIAN.Net - Հայաստանի և Շվեյցարիայի բնակիչներն իրենց անվտանգ են զգում իրենց երկրների փողոցներում գիշերային ժամերին: Այդ են վկայում ամերիկյան հանրային կարծիքի ուսումնասիրման ինստիտուտի՝ Gallup-ի (չշփոթել ՀՀ-ում գործող Gallup International-ի հետ), «Օրենք և կարգ 2019» (Law and Order Index 2019) հարցման արդյունքները:

Կազմակերպության աշխատակիցները մասնակիցներին հարցրել են, թե արդյոք նրանք իրենց անվտանգ են զգում գիշերային ժամերին: Ինչպես Հայաստանում, այնպես էլ Շվեյցարիայում հարցվածների 89%-ը դրական պատասխան է տվել:

Ըդհանուր առմամբ Հայաստանը հարցման արդյունքում 85 միավոր է հավաքել՝ զբաղեցնելով 11-րդ հորիզոնականը և կիսելով այն Ֆրանսիայի, Իռլանդիայի, Ճապոնիայի, Շվեդիայի, Մյանմայի և Սաուդյան Արաբիայի հետ:

Որքան բարձր է միավորը, այնքան մեծ է բնակչության տոկոսը, որն ասել է, որ անվտանգ է իրեն զգում:

Հարցման մասնակիցները պատասխանել են հետևյալ հարցերի՝ վստահում են արդյոք ոստիկաններին, անվտանգ են զգում արդյոք՝ գիշերային ժամերին միայնակ զբոսնելիս, արդյոք վերջին 12 ամսում նրանցից գումար կամ գույք են գողացել, և արդյոք նրանք ենթարկվել են հարձակման կամ թալանի:

Այդպես, ընդհանուր վարկանիշում Հայաստանն առավել առաջատար դիրքում է, քան Ավստրալիան, ԱՄՆ-ն, Իտալիան, Բելգիան և այլ երկրներ: Վարկանիշի առաջատարն է Սինգապուրը, որը 97 միավոր է հավաքել:

Ամենավատ վիճակն Աֆղանստանում է՝ 38 միավոր:

Հարևան երկրներում հետևյալ պատկերն է՝ եթե Հայաստանի ընդհանուր միավորը 85 է, ապա Վրաստանինը 86 է, իսկ Ադրբեջանինը՝ 89:

Gallup-ի հարցման շրջանակում հարցերին պատասխանել է մոտ 152,000 մեծահասակ աշխարհի 142 երկրում:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---