IRI-ի հարցում. «Իմ քայլին» ընտրել պատրաստ է 55%-ը10 դեկտեմբերի 2019 - 17:54 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ում գործող Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) անցկացրած հարցման համաձայն, ՀՀ քաղաքացիների 55%-ը կրկին կքվեարկեր իշխող «Իմ քայլը» դաշիգնքի օտին, երե ընտրությունները կայանային 2019-ի սեպտեմբեր-հոկտեմբերի կեսին: Մայիսին IRI-ն ֆիքսել էր, որ իշխող դաշինքի օգտին քվեարկել պատրաստ է հարցվածների 59%-ը։ Եվս 11% նշել է, որ կքվեարկի դաշինքին, եթե իր նախընտրած ուժը չմասնակցի ընտրություններին։ Մայիսին ցուցանիշը 6% էր։ Տվյալները հավաքվել են ՀՀ ամբողջ տարածքում 2019-ի սեպտեմբերի 20-ից հոկտեմբերի 13-ը: Մասնակցել է 18 տարեկանից բարձր ՀՀ 1200 մշտական բնակիչ: Հարցմանը մասնակցել են երկրի տարբեր մարզերի ներկայացուցիչներ, տարբեր տարիքի և երկու սեռերի: Ըստ հարցման, մասնակիցների 19%-ը կքվեարկեր «Բարգավաճ Հայաստանի» օգտին, 6%-ը՝ «Լուսավոր Հայաստանի», 4%-ը՝ Հանրապետական կուսակցության և միայն 3%-ը՝ ՀՅԴ-ի: Միևնույն ժամանակ հարցման մասնակիցների 59%-ը հայտարարել է, որ երբեք չի քվեարկի ՀՀԿ օգտին, իսկ 17%-ն ու 11%-ը հայտարարել են, որ չեն քվեարկի ՀՅԴ-ի և «Իմ քայլի» օգտին համապատասխանաբար: Ըստ հարցման, վերջին տարում հետաքրքրությունը քաղաքականության հանդեպ բնակչության շրջանում նվազել է՝ 2018-ի 40%-ից հասնելով 19%-ի: Բացի այդ, մասնակիցների 66%-ը կարծում է, որ կառավարությունը բավարար ջանք է գործադրում կոռուպցիայի դեմ պայքարում՝ 2018-ին այդ ցուցանիշը 59% էր: Իսկ 70%-ը կարծում է, որ կառուպցիայի դեմ պայքարն արդյունավետ է: Սակայն 25%-ը նշել է, որ կոռուպցիան բացասաբար է ազդել իրենց վրա վերջին 12 ամսում: 2018-ի օգոստոսին ՀՀ-ում անցկացված հարցման մեջ նշվում էր, որ ԵԼՔ դաշինքի օգտին կքվեարկեր 66%-ը, ԲՀԿ-ի օգտին՝ 13%-ը, ՀՀԿ-ի օգտին՝ 4%-ը: Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների արժանացել Fastex web3 էկոհամակարգը ճանաչվել է լավագույնը բլոկչեյնի նորարարական կիրառման համատեքստում Սենատոր Փիթերս․ Ադրբեջանն էթնիկ զտում է իրականացրել Նա գլխավորում է Հայաստանի պաշտպանության ակտի՝ S.3000 բանաձևի միաձայն ընդունման նախաձեռնությունը ՀՀ ԱԳՆ․ Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է՝ Բրյուսելի հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել Նա հավելել է, որ բրյուսելյան գործընթացն ամբողջովին թափանցիկ է եղել և շարունակելու է մնալ այդպիսին Լիտվայի վարչապետ․ Պատրաստ ենք աջակցել ՀՀ-ին ԵՄ-ի հետ հարաբերությունների սերտացմանը Կողմերը քննարկել են անվտանգային և տնտեսական իրավիճակն Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում |