«Էրեբունի պլազայում» կրակողը մեղադրանքը չի ընդունում. Կալանավորումը բողոքարկվել է

«Էրեբունի պլազայում» կրակողը մեղադրանքը չի ընդունում. Կալանավորումը բողոքարկվել է

PanARMENIAN.Net - «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնում կրակոցներ արձակած Արթուր Թորոսյանի պաշտպան Էդուարդ Աղաջանյանը Վերաքննիչ դատարանում բողոքարկել է կալանքի մասին որոշումը: Այս մասին PanARMENIAN.Net ին ասաց ինքը՝ փաստաբանը, հավելելով, որ իր պաշտպանյալը շարունակում է չընդունել իրեն առաջադրված մեղադրանքը:

«Այս պահի դրությամբ առաջադրված մեղադրանքի մասով դիրքորոշումը չի փոխել, մեղավոր չի ճանաչում»,- ասաց Աղաջանյանը:

Թորոսյանին երկու մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի երկու հոդվածով՝ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով պատանդ վերցնելու (պատժվում է ազատազրկմամբ` 8-15 տարի ժամկետով) և գույքը դիտավորությամբ վնասելու կամ ոչնչացնելու հատկանիշներով (պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրապատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը 2 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը 2 տարի ժամկետով):

Փաստաբանի խոսքով՝ նախաքննության ընթացքում պարզվել է, որ զենքն օրինական ճանապարհով է ձեռք բերվել, ապօրինի զենքի ձեռքբերման մասով մեղադրանք չկա:

Հունվարի 23-ին Ոստիկանությունն ահազանգ էր ստացվել, որ «Էրեբունի պլազայում» զինված անձը կրակոցներ է արձակել։ Դեպքի վայրում նրա հետ բանակցել է ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը: Ավելի ուշ տղամարդը՝ ոստիկանապետի ուղեկցությամբ, հեռացել էր դեպքի վայրից և կալանավորվել:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---