ՊՆ խոսնակ. Ադրբեջանի հայտարարած «դիվերսիան» ուղղակի լավ հեքիաթ է

ՊՆ խոսնակ. Ադրբեջանի հայտարարած «դիվերսիան» ուղղակի լավ հեքիաթ է

PanARMENIAN.Net - Ադրբեջանի հայտարարած «դիվերսիան» ուղղակի լավ հեքիաթ է ադրբեջանական հանրության համար, ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով ադրբեջանական ԶԼՄ-ների հրապարակումներին հայկական կողմի «դիվերսիան կանխելու» վերաբերյալ:

Ադրբեջանական Haqqin.az-ն ավելի վաղ գրել էր, թե փետրվարի 24-ի վաղ առավոտյան ՀՀ ԶՈւ-ի դիվերսիա է կանխվել Ղազախի Ղուշչու Այրիմ գյուղի ուղղությամբ, որի հետևանքով սպանվել է ադրբեջանցի սահմանապահ Իբրահիմ Ալեմշահ օղլու Վելիևը: Ասվում էր նաև, թե «վիրավորվել է հայկական ԶՈւ սպա, ևս մեկ զինծառայող սպանվել է»:

«Դա լիովին ապատեղեկատվություն է։ ՀՀ ԶՈւ-երն ընդամենը պատասխանել են ադրբեջանական սադրանքներին, որի արդյունքները ինքներդ եք տեսնում։ Դեռ ավելին. հայկական կողմն այս ամենով դեռ զսպվածություն է դրսևորում»,- ասվում է Հովհաննիսյանի գրառման մեջ:

Փետրվարի 23-ին ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների մարտական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով հայ զինծառայող է վիրավորվել:

2020-ին ադրբեջանցիների կրակոցներից ՀՀ սահմանին 2 զինծառայող էր վիրավորվել, ևս մեկ դեպքի մասին հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Մյունխենում Ալիևի հետ հանդիպմանը:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---