Պողոս Պողոսյանի սպանության գործով դատավճռի դեմ վերաքննիչ բողոքի քննությունը սկսվել է27 փետրվարի 2020 - 13:41 AMT PanARMENIAN.Net - Վերաքննիչ դատարանում մեկնարկել է 2001-ին Երևանի «Առագաստ» սրճարանում Պողոս Պողոսյանի սպանության գործով դատավճռի դեմ Գլխավոր դատախազության բողոքի քննությունը։ 2001-ին մայրաքաղաքի «Առագաստ» սրճարանում սպանվել էր Վրաստանի քաղաքացի, 43-ամյա դաշնակցական Պողոս Պողոսյանը՝ այդ ժամանակ նախագահ Ռոբերտ Քոչարյանին «Պրիվետ Ռոբ» արտահայտությամբ դիմելուց հետո։ Ըստ քրեական գործի՝ նրան սրճարանի զուգարանում ծեծել էր Աղամալ Հարությունյանը։ Գլխավոր դատախազությունը պնդում է, որ ի հայտ են եկել նոր հանգամանքներ՝ գործը վերաբացելու և նոր մեղադրյալներ ներգրավելու համար։ Բեկանելու դեպքում գործը կուղարկվի Երևանի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության։ Դատական նիստին ներկա է եղել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիկնազորից «Կուկու» մականունով հայտնի Աղամալ Հարությունյանը, որն այդ գործով երկու տարվա պայմանական ազատազրկման էր դատապարտվել անզգույշ սպանության հատկանիշներով, տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը: Մեկնարկից մոտ 40 րոպե անց նիստն ընդմիջվել է Աղամալ Հարությունյանի կողմի միջնորդությամբ։ Նրանք խնդրել են ժամանակ տալ գործի նյութերին ծանոթանալու համար։ Հաջորդ դատական նիստը կկայանա մարտի 27-ին։ Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ-ն փաստագրում է ԼՂ-ի հուշարձանների նկատմամբ վանդալիզմի դեպքերը և ներկայացնում միջազգային հարթակներում Լեռնային Ղարաբաղի հուշարձանների հետ կապված մշտադիտարկման խմբեր են գործում Խոսնակ․ Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից՝ պաշտոնապես հերքվում է Նա նշել է, որ Փաշինյանին որոշ աղբյուրների կողմից վերագրվում են տարբեր հայտարարություններ Մախսուդյան․ Փաշինյանը երաշխիք է տվել` ոսկեպարցիների ուզածով է լինելու Մախսուդյանը Վերին Ոսկեպարի մասին հարց է ուղղել, Փաշինյանն ասել է, որ փորձելու են անկլավների հետ փոխանակել Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը Զուրաբիշվիլին դռնփակ հանդիպման է հրավիրել արևմտյան երկրների դեսպաններին |