ՀՀ-ում կորոնավիրուսի 190 դեպքից 157-ը կապված են 2 օջախի հետ

ՀՀ-ում կորոնավիրուսի 190 դեպքից 157-ը կապված են 2 օջախի հետ

PanARMENIAN.Net - ՀՀ-ում կորոնավիրուսի հանրագումարով հաստատված 190 դեպքից 157-ը փոխկապակցված են երկու առաջնակի դեպքի օջախների հետ, հայտնել է առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:

«27 պացիենտի հետ սերտ շփում ունեցած կոնտակտավորները գտնվում են կարանտինում, իսկ շփումների մյուս շրջանակը գտնվում է ինքնամեկուսացման մեջ: Մնացած 6 պացիենտի սերտ կոնտակավորները ևս պարզված են»,- գրել է նա:

Նիկողոսյանի խոսքով՝ կորոնավիրուսի հայտնաբերման նպատակով մինչև մարտի 22-ը կատարվել է 1246 լաբորատոր հետազոտություն:

ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 22-ի առավոտվա դրությամբ երկրում վարակի 190 հաստատված դեպք կա, երկու հոգի առողջացել է: Հայտնի է, որ երկրում կորոնավիրուսի տարածման հիմնական երկու օջախ է եղել, դրանցից մեկը կապված է Էջմիածնի հետ, մյուսը՝ Երևանում գործող արտադրամասի:

Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով:

Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից

 Ուշագրավ