Երևանի մանկապարտեզներում նոր ընդունելությունը դադարեցված է

Երևանի մանկապարտեզներում նոր ընդունելությունը դադարեցված է

PanARMENIAN.Net - Երևանի մանկապարտեզներում նոր ընդունելությունը դադարեցված է, հայտարարել է փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը։

«Մանկապարտեզներում նոր ընդունելությունն այս պահին անորոշ ժամանակով դադարեցված է։ Երբ ունենանք այն վերսկսելու համապատասխան հրահանգ կամ որոշում, կտեղեկացնենք հասարակությանը»,- ասել է նա, տեղեկացնում է Panorama.am-ը։

Վիրաբյանը հավելել է, որ այս ճգնաժամային փուլում մանկապարտեզները կաշխատեն սահմանափակ քանակությամբ երեխաների համար, սա պետք է ուղղակի այդ տեսանկյունից դիտարկել։

Ըստ նրա՝ առաջնահերթությունը տրվում է այն երեխաներին, որոնց ծնողները գործնականում չեն կարողանում ապահովել երեխաների խնամքը տանը՝ պայմանավորված աշխատանքի հետ՝ այդ վիճակում է մոտ 11,000 ծնող։

«Մշակվել են անվտանգության բոլոր կանոնները՝ սկսած մանկապարտեզի բակային տարածքների նշագրումից, որպեսզի ծնողները պահպանեն սոցիալական հեռավարությունը երեխաներին մանկապարտեզ բերելուց։ Բացառում ենք ծնողների մուտքը մանկապարատեզ, դիմավորում են երեխաներին աշխատակիցները, հեռավար ջերմաչափում են, համոզվելով, որ երեխան չունի ջերմություն։ Երեխաները ջերմաչափվում են նաև օրվա ընթացքում, եթե ընթացքում առաջացել է ջերմություն, հորդորում են երեխային վաղը չբերել մանկապարտեզ։ Այս պարագայում 8-10 հոգի են լինելու խմբերում»,- ասել է Վիրաբյանը։

Փոխքաղաքապետը նշել է նաև՝ մանկապարտեզների այն աշխատակիցները, որոնք չեն ենթարկվի հակահամաճարակային անվտանգությունից բխող կանոններին, կհեռացվեն համակարգից:

Նախապատրաստական աշխատանքներին և ձեռնարկված միջոցառումներին կհետևեն նաև անակնկալ ստուգայցերով:

Երևանում մանկապարտեզները վերաբացվելու են մայիսի 20-ից։ Բոլոր աշխատակիցները պարտավոր են պահպանել անվտանգության կանոնները։

 Ուշագրավ
ՀՀ-ի գերխնդիրն այս պահին այն է, որ առողջապահական համակարգը կարողանա ապահովել հիվանդների սպասարկման հարցը
Վարչապետի խոսքով՝ ձեռքերի կանոնավոր լվացման, դիմակի կրման և սոցիալական հեռավորության պահպանման դեպքում համաճարակային իրավիճակը ոչ միայն կբարելավվի, այլ նաև կձգտի 0-ի
2020-ի պետբյուջեով նախագծին արդեն տրամադրվել է 526 մլն դրամից ավելի
Որոշումը կայացվել է պարետատան և առողջապահության նախարարության հետ քննարկման արդյունքում