Ավինյան․ Չի բացառվում համապետական կարանտինը, ամենը կանենք դրան չվերադառնալու համար

Ավինյան․ Չի բացառվում համապետական կարանտինը, ամենը կանենք դրան չվերադառնալու համար

PanARMENIAN.Net - ՀՀ-ում չի բացառվում կրկին կարանտինային ռեժիմի սահմանումը, սակայն ամեն ջանք ներդրվելու է համապետական մասշտաբով դրան չվերադառնալու համար, հայտարարել է փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանը։

Նա նշել է, որ վարչական առումով ևս խստացումներ են լինելու, իսկ ՀՀ-ի գերխնդիրն այս պահին այն է, որ առողջապահական համակարգը կարողանա ապահովել հիվանդների սպասարկման հարցը։

Նա հայտնել է, որ քննարկվել է նաև թեստավորման քաղաքականության որոշակի փոփոխությունների, այդ գործում մասնավոր թեստավորման լաբորատորիաների ներգրավման հարցը։

Հայաստանում մայիսի 26-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 7402-ի: Վիրուսից մահացել է 91 հոգի, առողջացել է 3220 պացիենտ։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---