Սու-30-ների թռիչքները կապ չունեն Տավուշում սահմանային սրման հետ

Սու-30-ների թռիչքները կապ չունեն Տավուշում սահմանային սրման հետ

PanARMENIAN.Net - Հայաստանի ԶՈւ Սու-30ՍՄ կործանիչների թռիչքները կապ չունեն հայ-ադրբեջանական սահմանին էքսկալացիայի հետ։ Այս մասին հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը, գրում է ՌԻԱ Նովոստին։

Ստեփանյանն ասել է, որ Սու-30ՍՄ կործանիչները զբաղված են ամենօրյա պարապմունքներով։

Ըստ գործակալության՝ սոցցանցերում տեղեկություն էր տարածվել, թե սահմանային լարվածության համատեքստում Հայաստանն օդ է բարձրացրել Սու-30ՍՄ-ները։

Հայկական կողմը 2 զոհ ունի ու 5 վիրավոր, որոնց կյանքին վտանգ չի սպառնում: Ադրբեջանը պաշտոնապես հայտնել է 11 զոհի մասին:

Հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանին ռազմական գործողություններ են ընթանում, որոնք հրահրել է Ադրբեջանը: Բոլոր հրետակոծությունները թիրախավորվում են ՀՀ ԶՈւ կրակով և լռեցվում:

Ադրբեջանական ԶՈւ-ն նաև ականակոծել է Չինարին, ապա՝ ԱԹՍ կիրառել Բերդի ուղղությամբ: Տուժածներ չկան։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---