Վարչապետի որդին կամավորագրվել է 5 հոկտեմբերի 2020 - 18:33 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը կամավորագրվել է։ Նա զորացրվել էր ամռանը: «Հենց նոր կամավորագրվեցի կենտրոնական հավաքակայանում: Համածառայակից ընկերներ ջան, եկել է մեր հերթը մատուցելու հայրենիքին մեր ծառայությունը»,- գրել է նա ֆեյսբուքյան իր էջում։ Հոկտեմբերի 5-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչով դիմել է վերջին մեկ տարվա ընթացքում զորացրված հայ երիտասարդներին՝ հորդորելով ներկայանալ զինկոմիսարիատ ու մեկնել առաջնագիծ՝ Հայրենիքի համար «կենաց ու մահու պայքար տալու»։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ Ընթերցեք նաև․ Վարչապետի մարտակոչը՝ վերջին 1 տարում զորացրվածներին. Վերցրեք զինհագուստն ու մեկնեք սահման՝ կռվելու Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյան․ Ռուսական հենակետերը դուրս կբերվեն Տավուշից Խոսելով հայ սահմանապահների տեղակայման ժամկետների մասին` նա շեշտել է, որ այդ գործընթացը պետք է հնարավորինս արագ անել Վարչապետ․ Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ամբողջ երկայնքով Նա ընդգծել, որ իհարկե, սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա նաև էական ձեռքբերում է նաև ՀՀ համար Տավուշցիները կրկին բողոքի են դուրս եկել Նրանք ընդգծել են, որ իրենց բոլորովին այլ կերպ են ներկայացրել իրավիճակը Փաշինյան. Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել, պետք է գնահատենք «Շատ կարևոր է արձանագրել»,–ասել է նա |