Խոսնակ․ Կարմիր գծերի համար վճարվող սակագներն անփոփոխ են

Խոսնակ․ Կարմիր գծերի համար վճարվող սակագներն անփոփոխ են

PanARMENIAN.Net - Երևանում համայնքի կողմից կազմակերպվող վճարովի կայանատեղերի («կարմիր գծերի») սակագներն անփոփոխ են, հայտնել է քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը՝ նշելով, որ վճարը մեկ ժամվա համար 100 դրամ, մեկ տարվա համար՝ 12,000 դրամ է։

«Վճարովի կայանատեղերի համար դրույքաչափերը սահմանում է Երևանի ավագանին՝ յուրաքանչյուր տարեվերջին, հաջորդ ամբողջ տարվա համար: Գործող դրույքաչափերը հաստատվել են 2020-ի դեկտեմբերին», - նշել է նա:

Երևանի 10 վարչական շրջանում կարմիր գծերը կհանվեն, դրանք կպահպանվեն միայն Կենտրոնում և Արաբկիրի որոշ հատվածներում:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---